«Վրացական երազանքը» քաղաքական վեկտո՞ր է փոխում: Ես նման կարծիքի չեմ:
Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ, երբ.
ՆԱՏՕ-ն Վրաստանում ունի Վարզիանի ռազմական բազան,
Ալեքսանդրովյան ավիացիոն հանգույցը,
երբ Ֆրանսիան Սուրամի ու Սամգորիայի բարձր լեռնային շրջաններում ունի երկու լեռնային հրաձիգների պատրաստման ուսումնական կենտրոն,
երբ ԱՄՆ-ը Աջարիայի Շավքեթելի բնակավայրի մոտ ունի Սև ծովի ավազանի մոնիտորինգի անօդաչուների բազա, որը պահպանվում է Աբրամս 1/1 տանկային գումարտակով,
երբ Բաթում և Փոթի նավահանգիստներում առկա են անգլիական երկու կատերային «բատարեյ»,
Լուգարիիում Ամերիկյան բակտերոլոգիական զենքի կենտրոն -լաբորատորիա,
Անակլիայում ամերիկյան պատվերով չինացիները խորջրյա նավահանգիստ են կառուցում:
Սրան էլ գումարեք, թե այս տարիներին ԵՄ-ն ու ԱՄՆ-ը
ինչքան գումար են հատկացրել Վրաստանին :
Վեկտո՞ր ես փոխում, տված փողերը ետ տուր ու փոխի վեկտորդ:
(Սա վերաբերում է նաև Հայասստանին):
Ես հիշողությամբ թվեցի այն բազանները, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ունեն Վրատանում:
Էլ չասած, որ ամեն տարի Վրաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ, 2-3 զորավարժություն է անցկացնում իր տարածքում:
Որևէ մեկդ տեսե՞լ կամ լսե՞լ եք, որ մի վրացի գործիչ, վրացիների մի խումբ բողոքի ակցիա կատարեն այդ բազաների դեմ:
Այնպես որ, ինչ կատարվում է Վրաստանում, չափազանց հեռու է մանավանդ մեր վերլուծաբանների այն պրիմիտիվ տեսակետից, թե «Վրացական երազանքը» երկիրը տանում է Պուտինին ծառա տալու:
Կատարվող դեպքերի էությունն է տեսնել պետք:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ