Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

ԵՊՀ-ն չի ջեռուցվում

ԵՊՀ-ն չի ջեռուցվում
30.10.2024 | 21:21

Առավոտյան ջերմաստիճանը ԵՊՀ -ի լսարաններում շատ ցածր է: Դասախոսները հիվանդանում են, դասընթացները` խաթարվում:

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն պատճառաբանում է, որ ջեռուցման համակարգը վթարվել է:

Ըստ օպերատիվ տեղեկությունյունների, վթար չկա` անխնա խնայողություն է իրականացվում:

Խնայողություն առողջության հաշվին, սա է ԵՊՀ-ի նոր առաջաբանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ