Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Гулять так гулять, украсть так милион!

Гулять так гулять, украсть так милион!
30.10.2024 | 23:02

Հարգելի կամ, ավելի ճիշտ, հակառակը՝ քաղաքապետարան.

առաջարկում եմ առաջիկա ավագանու նիստում որպես չզեկուցվող հրատապ հարց քննարկել ձեզ առընթեր ախպերություններից մեկում ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ կառույց ստեղծելու անհրաժեշտությունը, որը փոխադրամիջոցներից օգտվողներին 200 դրամով կվաճառի 100 դրամանոցներ և կգործի մինչև նոր թանկացումները:

Ռուսները լավ խոսք ունեն` гулять так гулять, украсть так милион!

ՈՒղևոր բնակչության հերն էլ անիծած:

Թո՛ղ քայլեն, ինքնագլոր ու հեծանիվ քշեն. առողջության համար լավ է:

Շատ էլ, որ խոստացել եք՝ ասեք՝ կանենք: Իրավիճակ է փոխվել: Հիմա էլ քաղաքապետի թեկնածու չունենք, քաղաքապետ ունենք՝ աշխարհը չունի: Գիշեր-ցերեկ ժողովրդի մասին է մտածում, թե էլ ինչ առողջապահական ծրագիր ներդնի, ինչ թանկացումներ խրախուսի, որ հանապազօրյա աղ ու հաց, քաղցրավենիք, ընդհանրապես սնունդ քիչ օգտագործեն, աստիճանաբար վարժվեն սովաբուժությանը:

Սպառողական զամբյուղից հանի ջուրը, էլեկտրաէներգիան, հիգիենայի պիտույքները...

Հա՛, մի առաջարկ ևս. մայրաքաղաքի ասֆալտի վրա քայլելու, թթվածինը շնչելու համար հարկատեսակ ե՞րբ եք սահմանելու, ա՛յ աննախադեպ թավշյա ժողովրդավարներ, որ վայելում եք միամիտների քվեն ու արդարանում ձեր հոտով...

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7421

Մեկնաբանություններ