Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Քաղաքային իշխանությունը հանձնելու դիմաց քրեական գործերը կփակվեն, մի քիչ էլ Աննայի հիմնադրամին կմուծվեն

Քաղաքային իշխանությունը հանձնելու դիմաց քրեական գործերը կփակվեն, մի քիչ էլ Աննայի հիմնադրամին կմուծվեն
31.10.2024 | 07:37

ՀՀ Քննչական կոմիտե -ն ծանուցագիր է ուղարկել ինձ, հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության։ Թեման՝ Գյումրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն է։

ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց այն ժամանակ, երբ պետք է երեսի զոռով զավթել իշխանությունը Գյումրիում։

Տարբեր ժամանակներում աղմկոտ մի քանի նյութեր եմ ունեցել Գյումրիի քաղաքապետարանի գործունեությանն առնչվող, բայց արի ու տես, Քննչական կոմիտեն միայն հիմա է որոշել ակտիվանալ եւ ինձ լսելու անզուսպ ցանկություն է առաջացել մոտները:

Իսկ ես այլեւս ասելիք չունեմ, որովհետեւ երբ այդ հրապարակումներն արվում էին, կողմերը միմյանց հետ, թերեւս հայտնի մեթոդներով, բարիշում էին, կոալիցվում, իսկ պոտենցիալ քրեական գործերը՝ պարտակվում (որպես կոմպրոմատ միշտ սեղանին դնելու վճռականությամբ)։

Խոսքը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների մասին է։

Հիմա էլ ջրվելու են գործերը, որովհետեւ ՔՊ-ի ամուլ ու ինֆանտիլ «թիմը» ու ժամանակին «մուտիլովկաներով» հմտացած, իսկ այսօր համրացած բալասանյանականների «թիմը» մեկը մեկին այնքա՜ն արժանի են ու ներդաշնակ, որ մատի ու մատանու արանքում հայտնվելու ցանկություն բացարձակ չկա։

Քաղաքային իշխանությունը հանձնելու դիմաց քրեական գործերը կփակվեն, մի քիչ էլ Աննայի հիմնադրամին կմուծվեն, հետո գործերի վաղեմության ժամկետները կանցնեն կգնան, ի՞նչ է եղել որ...

Հիմա հարց, այդ բեմականացումը որ անում եք ու իմ օրը փչացնում, որ ի՞նչ անեք…

Արմենուհի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ