Թրա՞մփը կընտրվի, թե՞ Հարիսը, ԱՄՆ -ի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի, որովհետև, ասել եմ` կան միայն բիզնես շահեր, ոչի՛նչ ավելի:
Բայց էական փոփոխություն կլինի համաշխարհային առումով:
Դոլլարայն վճարամիջոց ունեցող անխտիր բոլոր պետություններում, այդ թվում նաև ՌԴ -ում, Չինաստանում մեկ եռամյակի ընթացքում կփոխվեն կենտրոնական բանկերի նախագահները և ֆինանսների նախարարները, եթե նախագահ դառնա Թրամփը:
ՈՒ աշխարհի ցանկացած երկիր լիաթոք կսկսի զարգանալ,
որովհետև կվերանա Ամերիկյան ռեզերվային ֆոնդի ճնշում արգելքը` ազգային դրամով ներդրումներ կատարելու վերաբերյալ:
Սխալ պատկերացում ունենք, թե ում է պատկանում դոլարը:
Ո՛չ, Ամերիկայի կառավարությանը չի պատկանում, այլ մասնավոր կազմակերպություն Ռեզերվային ֆոնդին:
Եվ ցանկացած փորձ, կպչել Ռեզերվային ֆոնդին, պատժվել է:
Բերեմ մի բնութագրող օրինակ:
1963 թ հունիսի 4 -ին,ԱՄՆ նախագահ Ջ. Քենեդին սստորագրեց 111/10 կատարողական հրամանը, ըստ այդ հրամանի, ԱՄՆ -ի կառավարությունն իրավունք ստացավ տպագրել իր, վարդագույն դոլարը, անկախ Ռեզերվային ֆոնդից:
Քենեդին կամերաների առաջ գնդակահարվեց:
Իսկ նոր նախագահ Լինդոն Ջոնսոնը իր համար մեկ հրամանով, Դալլասից -Վաշինգտոն ճանապարհին, վերացրեց այդ իրավունքը:
Հիմա «Վաշինգտոն փոստի» և մանավանդ «Լոս Անջելես թայմսի» հայտարարությունները խոսում են այն մասին, որ ամերիկյան բանկիրների հետ արդյունաբերական կապիտալը համաձայնություն է կայացրել սանձել Ռեզերվային ֆոնդին:
Կհաջողվի՞ Ամերիկան նորից դարձնել արդյունաբերական հզոր Ամերիկա, պետք է որ հաջողվի:
2016 թ. կասեցվեց չէ՞ Հիլլարի Քլինթոնի հաղթարշավը:
(Նախ՝ Բիլ Քլինթոնի ուսանողական թոշակն ու ուսումնական վճարները կատարվել են անգլիական գրանտների միջոցով: Կնոջ` Հիլլարիի ծնողները Յորքշիրից են):
Չծավալվեմ:
Հիմա քվեների մասին:
Իմ հաշվարկով, Հարիսը կստանա քվեարկությանը առկա մասնակիցների 35 տոկոս քվեն:
Թրամփը՝ առկա քվեարկողների 65 տոկոս քվեն:
Բայց հաշվի առնելով փոստով կատարվող քվեարկությունը, որը ոչ մի կերպ ստուգման ենթակա չէ,
Հարիսի քվեները կձգվեն կհասցվեն առավելագույնը 44-45 տոկոսի, իսկ
Թրամփի ցուցանիշը կիջնի մինչև 53-54,5 տոկոս:
Թե վերջնարդյունքում ընտրիչներn ինչպես կընտրեն ... Աստված գիտե..
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ