Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Ամենաարդար թքողը լուսահոգի տատս էր

Ամենաարդար թքողը լուսահոգի տատս էր
01.11.2024 | 10:31

Թքած ունենալու արվեստը մի բան է, թքելու արվեստը՝ բոլորովին այլ բան:

Այսօր թքած ունեցողները վաղը թքելու են. այնպես, ինչպես երեկ թքած ունեցածներն են այսօր թքոտում ու շուրջ բոլորը մխտռում:

Թքում են բոլորը, արվեստով կամ անարվեստ, օրենքով կամ... օրենքի վրա:

Ամենաարդար թքողը լուսահոգի տատս էր:

Ասում էր՝ թքեմ ձեր նամուսին:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ