Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Սահման չկա

Սահման չկա
03.11.2024 | 00:09

Աստծո կանչը

Նոյեմբերի 3

Անսահման կարողություն. այս է Իմ ունեցածը:

Ինչ անսահման հարստություն և խցանված ու խեղճ ինչ առվակներ` Իմ առատահոս հարստությունը իրենց մեջ առնելու: Դուք ե՞րբ պիտի կարողանաք զգալ, որ չափ ու սահման չկա Իմ զորությանը:

Բայց մարդիկ խնդրում են այնքան չնչին ու այնքան աննշան բաներ, որ դրանով ամենից առաջ Ինձ են վշտացնում:

Դուք դեռևս չե՞ք հասկացել, թե որքան սխալ է ձեր մոտեցումը Իմ հանդեպ: Ես կամենում եմ ձեզ շատ արժեքավոր ու թանկագին նվերներ տալ, բայց եթե դուք բավարարվում եք անարժեքով` ընտրելով խեղճ, թերի ու չնչին բաներ. մի՞թե այս արհամարհանք չէ ամենաառատ Տվողի նկատմամբ:

«ՈՒզեք` ինչ որ կամենում եք, և կտրվի ձեզ»:

Թե ինչպես կկարողանամ կատարել Իմ խոստումը, այդ Իմ գործն է:

Տեսեք, որ մեծ հավատքի անհրաժեշտություն կա. մեծամեծ բաներ ակնկալեք և մեծ բաներ պիտի ստանաք:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ