Տեսնես խոր ու համապարփակ «խաղաղասերը» կհասկանա՞, թե արևմտյան ուլտրալիբերալ իսթեբլիշմենթն իրեն ինչ է նրբորեն ակնարկում «Վրաստանի նախագահի ձեռամբ»: Անկախ նրանից՝ դա իրականում նախագահի օգտահաշի՞վն է, թե ոչ և կեղծ է, թե ոչ, այնուամենայնիվ, կա այս թեմայի բորբոքման ու այս ամենի շահառուն, և խոսքն իրականում տուրիզմի մասին չէ, այլ թեմայի բացման և դրա ծավալման մասին: Առաջին հայացքից, կարծես թե, Վրաստանի նախագահն այսօր հազար ու մի ուրիշ դարդ ու ցավ պետք է ունենար, քան Լոռին ու Տավուշը պատմական Վրաստան համարելը, այն էլ՝ իր երկրում տեղ գտած հետընտրական պրոցեսներում:
Ակնարկը շատ սուր է և հասցեական՝ հատկապես այն ազդարարողի (իրական, թե կեղծ) քաղաքական պատկանելիության և մոդելավորման տեսանկյունից: Կրկնում եմ՝ կեղծ, թե իրական, messege-ը նույնն է: Փաշինյանին նրբորեն տեղեկացնում են, որ իր վարչապետ կարգվելու գինը դեռ փակված չէ, և ինքնուրույնության կամ գործողությունների կիսահամաձայնեցման ռեժիմը շատ ճոխ հաճույք է, որն ինքն իրեն թույլ տալ չի կարող:
P.S. Պատահական ոչինչ չի լինում: Բարով մաշեք նոր Օվերտոնի պատուհանը, անխնա քննարկեք, մինչև կադապտացնեն նրան, ինչին ուզում են ադապտացնել:
Վլադիմիր Մարտիրոսյան