Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ես»-ը սպանում է զորությունը

«Ես»-ը սպանում է զորությունը
07.11.2024 | 00:14

Աստծո կանչը

Նոյեմբերի 7

Երբ դուք ապրում եք Իմ մեջ և ցանկանում կատարել Իմ կամքը և Իմ գործը, այդ ժամանակ Իմ հոգին ձեր կյանքի միջով անցնում է ուրիշներին:

Ոմանց թվում է, թե համեստություն են անում` ասելով, որ իրենք շատ քիչ բան են անում և Ինձ համար առանձնապես ոչ մի արժեք չեն ներկայացնում:

Ի՞նչ պատասխան տալ առվակին, եթե նա ասի.

«Ես այնքան քիչ բան եմ անում, երանի թե ես կարողանայի ավելի օգտակար լինել»:

Այստեղ պատասխանը մեկն է.

«Այդ դու չէ, այլ քո միջոցով անցնող ջուրն է, որ օրհնում և փրկում է. քո արածը պետք է լինի` որ թույլ չտաս, որպեսզի որևէ մի բան խցանի, փակի ճամփան քո միջով անցնող ջրի»: Միակ խոչընդոտը, որ կարող է արգելելով խցանել առվակը` քո «ես»-ն է: Երբ կարողանաս քեզանից հեռու նետել այն, այդ ժամանակ կարող ես վստահ լինել, որ Իմ հոգին անարգել կհոսի քո միջով:

Այդ ժամանակ է, որ բոլոր ձեզ հետ շփվողները օրըստօրե ավելի պարզորոշ կզգան, որ դուք Իմ զորությունը փոխանցող առուներ եք:

Երբ ըմբռնեք այս պարզ ճշմարտությունը, այնժամ դյուրին կլինի ընդունել, որ ձեզ հետ շփում ունեցողնեն օգտվում են ոչ թե ձեզնից, այլ` Իմ հոգուց, որ ձեր միջով հոսում է` առուների միջով հոսող ջրի պես:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ