Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Հիմնական առաքելությունը գործող համակարգերը քանդելն է

Հիմնական առաքելությունը գործող համակարգերը քանդելն է
07.11.2024 | 12:20

Նոյեմբերի 7-ն է. 1917-ի ճիշտ այս օրը տեղի ունեցավ համաշխարհային նշանակության իրադարձություն, որը միանշանակ փոխեց ողջ աշխարհակարգը. աշխարհում ստեղծվեց առաջին սոցիալիստական երկիրը: Օրվա թեմային համահունչ մի թեթև դիտարկում անեմ։

Իր կառավարման ժամանակ Լենինը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ղեկավարել: Ստալինն իր հերթին, թե ինչպես պետք է ղեկավարել: Խրուշչովը ցույց տվեց, որ ամեն հիմար էլ կարող է ղեկավարել, իսկ Բրեժնևը` որ ամեն հիմար չէ, որ կարող է ղեկավարել:

Լենինն իր քայլերով ապացուցեց, որ դրսի փողերով կարելի է երկիրը կառավարել, Ստալինը՝ որ երկիրը կարող է ղեկավարել մեկ անձը, Խրուշչովը` որ երկիրը կարող է ղեկավարել ամեն ոք, դե, իսկ Բրեժնևը՝ որ երկիրը կարելի է ընդհանրապես չղեկավարել:

Էստեղ Գորբաչովին չեմ ֆիքսել, քանի որ նա կառավարման հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունի, ինչպես՝ Նիկոլը: Էս տեսակների հիմնական առաքելությունը գործող համակարգերը քանդելն է, գոյություն ուեցող արժեքները ոչնչացնելը, երկիրը հեղինակազրկել, բոլորին խաբելն ու աչքերին թոզ փչելը, գլուխը կախ կնոջը լսել, հեծանիվ քշելն ու ուտելը: Վերջում էլ երկիրը կործանել, ներողություն խնդրել, հրաժարական տալ ու գնալ թոշակի:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4065

Մեկնաբանություններ