Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Երբ փողից բացի ուրիշ շատ կարևոր բաներ կային

Երբ փողից բացի ուրիշ շատ կարևոր բաներ կային
07.11.2024 | 14:00

Ե՞րբ ա տեղի ունեցել Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը։ Դե, իհարկե, նոյեմբերին, ուրիշ ե՞րբ կարող էր տեղի ունենալ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը։ Ա՛յ, եթե լիներ Նոյեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխություն, էդ դեպքում՝ դեկտեմբերին տեղի կունենար, ու սոցիալական խառնաշփոթը կխառնվեր ամանորյա տոնական իրարանցմանը, իսկ մուրճ ու մանգաղի փոխարեն տոնածառ կնկարեինք դրոշների վրա։ Ավելի ուրախ կլիներ։ Մի քիչ շտապել են, է՛լի։

Ես ծնվել ու բավականին երկար ապրել եմ էդ հեղափոխության ստեղծած երկրում։ Որ ասեմ՝ դժգոհ եմ իմ ապրած կյանքից, սուտ կլինի։ Լավն էլ կար, վատն էլ, իսկ որտե՞ղ չկա։ Ես չեմ տեսել էն ամենադաժան տարիները, իմ ժամանակ ամեն ինչ շատ ավելի հանգիստ էր, ու ես երջանիկ մանկություն էի ապրում մարդկանց մեջ, որոնց համար աշխարհում փողից բացի ուրիշ շատ կարևոր բաներ կային։ Էդ տարիներին հեղափոխության հռչակած իդեալներից բան չէր մնացել։ Չէր էլ կարող մնալ։

Հետաքրքիր ա տեսնել, թե ոնց ա ամեն հեղափոխության հետ մարդը վերադառնում նախնադարյան վիճակի ու հետո՝ քարե դարից, նորից սկսում կամաց-կամաց կառուցել էն նույնը, ինչը տապալել ա։ Որովհետև ոչ մի հեղափոխություն չի փոխի մարդու էությունը։ Պարզապես՝ երբեմն դժգոհները գլուխ են բարձրացնում, տապալում են գոհերին ու նրանց հետ տեղերով փոխվում։ Դա էլ պատմությա՛ն շախմատն ա՝ ռոկիրովկայի պահը։

Շատերը, որոնք ապրել են էն ժամանակներում, մեծ դժվարությամբ են մարսում էսօրվա բիրտ ու անհոգի դարաշրջանը։ Նրանք բախվում են դաժան ու անմարդկային ներկային ու հաճախ խորը հոգեկան ցնցում ապրում՝ ներկան համեմատելով հին ու բարի ժամանակների հետ։ Էդ ցնցումը երևի կարելի ա կոչել նոստալգիկ զկռտոց։ Ես էդ մարդկանցից մեկն եմ՝ հա՛ զկռտում եմ ու զկռտում։

Իսկ նոյեմբերի 7-ին միշտ հիշում եմ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը, որի ամիսը սխալ էին ընտրել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5972

Մեկնաբանություններ