«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

«Սև հավը խտտել են ու նստել»

«Սև հավը խտտել են ու նստել»
07.11.2024 | 14:31

Մեր ձորերում այսպիսի մի ասացվածք կա. «Սև հավը խտտել ա ու նստել»:

Այս խոսքերը ասում են նեղացած, բոլորից հեռու նստած, խռոված, ամբողջ էությամբ ոչ մեկի հետ խոսակցության ցանկություն չունեցող, մի անկյուն քաշված մարդու մասին։

Երբևէ մտածե՞լ եք, թե դա ինչ է նշանակում։

Տան տղամարդը կամ տղան ընկերներին հյուր է բերել և ցանկություն հայտնել մորթելու սև հավը (սև հավի, գառի միսը համով է):

Տան տիկինը (կամ, երևի, տատը) փրկել է այդ սև հավը, քաշվել մի անկյուն, գրկել նրան, որ չմորթեն։ Այսինքն, ինչ ղալաթ անում եք, արե՛ք, բայց սև հավին չդիպչեք։

Հիմա Հարիսի "болельщик"-ները շատ ուժեղ «դարդ» են անում, թե խի՞ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նախագահ։ Թե՝ գիտե՞ք, Հարիսը ինչեր էր անելու, Բայդենը խոստացել էր, Քամալան անելու էր:

«Իյա, իրո՞ք»՝ կասեր դասականը։

Ինչպես կասեր ArmComedy-իի Սերգեյը՝ Ни Туя Себе!!!, ու ջուրը կպզզացներ։

Էսպիսի դեպքում հին ասացվածքն ասում է. «Բոքոնդ կեր, սելդ քշիր»։

Տո, դուք ո՜վ, ԱՄՆ-ն ո՜վ։

ԱՄՆ-ը կայսրություն է, ունի իր շահերը։

Ով էլ լինի նախագահը, ենթարկվելու է խորքային պետության կառավարիչներին։

Deep State է կոչվում։ Լսե՞լ եք դա։

«Ոչինչ, ով ձվածեղը կերել է, թող նա էլ գնա հարսի մոտ»։

Ով բաներ է պայմանավորվել, թող նա էլ մտածի։ Մեկ է, «ով փալան է, դուք էշն եք»։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 5983

Մեկնաբանություններ