Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

ՈՒղղված է բացառապես արծվաշենցիներին

ՈՒղղված է բացառապես արծվաշենցիներին
08.11.2024 | 10:35

Հայրենիք լինելուց բացի, Արծվաշենը գյուղ էր, որն ուներ բնակիչներ: Վերջիններս Արծվաշենում սեփական գույք ունեին` տներ, գյուղատնտեսական նշանակության և տնամերձ հողատարածքներ, հասարակական նշանակության տարածքներ և այլն:

Սովորաբար` քաղաքացիների գույքը փաստաթղթավորված է լինում: Այսինքն, գույքի սեփականատերերն ունենում են սեփականության վկայական, առուծախի պայմանագիր:

Ընդ որում, Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը սկսվել է 1990-91թթ., իսկ Արծվաշենը հանձնվել (փոխանակվել է) 1992 թ.: Դա նշանակում է, որ արծվաշենցիների զգալի մասի մոտ պետք է առկա լինեին գույքի վերաբերյալ փաստաթղթեր: Ավելին` եթե պատկերացնենք, որ արծվաշենցիների մեծամասնությունը չի մասնակցել սեփականաշնորհմանը, ապա վերջիններս պետք է ունենային գույքի վերաբերյալ խորհրդային նմուշի փաստաթղթեր, օրինակ, օրդեր կամ տնային գրքույկ (դոմովոյ):

Վերջերս պարզեցի, որ ինձ ծանոթ բազմաթիվ արծվաշենցիներից և ոչ մեկն Արծվաշենում մնացած իր գույքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չունի:

Դա նշանակում է, որ գույքի կորստի հետևանքով փոխհատուցման պահանջը թույլ իրավական հիմք ունի:

Ամեն դեպքում, որոշակի նախաձեռնության շրջանակներում, պահանջվում է Արծվաշենում մնացած գոնե մեկ անշարժ գույքի ցանկացած ձևաչափի փաստաթուղթ:

Եթե կա այդպիսի փաստաթղթով անձ, ապա խնդրում եմ արձագանքել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ