Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Այսօր հանրային կարծիքում արմատավորված է միտքն առ այն, որ արցախյան ողբերգությունը ռուսների ձեռքի գործն է

Այսօր հանրային կարծիքում արմատավորված է միտքն առ այն, որ արցախյան ողբերգությունը ռուսների ձեռքի գործն է
08.11.2024 | 11:01

Եթե արևմտականներն ասում են, որ հենց ռուսներն են կազմակերպել 2020-ի պատերազմը և ողջ հետագա պրոցեսը, ընդհուպ Արցախի հայաթափումը, ավելի մեղսունակ մասսան ասում է, թե, իբր, ռուսները կարող էին փրկել, բայց չփրկեցին: Հիմա ես էլ եմ ասում. կարող էին փրկել, բայց չփրկեցին: Եվ լավ արեցին: Որովհետև Հայաստանին, մեղմ ասած, չի հասնում որևէ ռուսական ջանք, էլ չեմ խոսում զոհաբերությունների մասին:

Ինչո՞ւ փրկեն մի դաշնակցի, որը երբեք, 1991-ից ի վեր, երբեք նորմալ, պատշաճ դաշնակից չի եղել: Ի՞նչ ասել է ամերիկյան հսկայական հետախուզական բազա Երևանում դեսպանատան տանիքի ներքո, ամերիկյան բիոլաբորատորիաներ, ԱՄՆ-ից սնվող և հակառուսականություն քարոզող ՀԿ-ներ: Սա դաշնակցայի՞ն մոտեցում է: Լավ, թողնենք սա մի կողմ, սա նախկինների արածն է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանք, երկրորդ նախագահի կալանք, ՄԻ-6-ի կամ ամերիկյան հետախուզության գործակալների նշանակում պատասխանատու պաշտոնների, ՀԱՊԿ գաղտնիքների վաճառք Միացյալ Նահանգներին, ՀԱՊԿ վարկաբեկում և գործունեության տորպեդահարում, ՌԴ բացահայտ թշնամիների հետ ամենաջերմ հարաբերությունների հաստատում, ՀԱՊԿ զորավարժությունների տապալում Հայաստանի տարածքում (որոնց արդյունքում Հայաստանին ահագին զենք ու զինամթերք կմնար), փոխարենը ԱՄՆ ուժերի հետ զորավարժությունների անցկացում Հայաստանում, ՀԱՊԿ դիտորդական առաքելության վիժեցում, փոխարենը եվրադիտորդների ներմուծում, որոնց առաքելությունը տարրական շպիոնությունն է Իրանի և Ռուսաստանի դեմ, պետական մակարդակով պատմության կեղծում և հակառուսականության քարոզ, անգլոսաքսերի բերած ավերը հայ ժողովրդի գլխին 1920-ին և 2020-ից հետո ռուսներին վերագրում և այլն, և այլն, և այլն:

Էլ չխոսեմ հայ իշխանության թշնամի քաղաքականության մասին հայ ժողովրդի հանդեպ՝ Արևմուտքից թելադրված, որը նաև մեծ աշխարհաքաղաքական վնաս հասցրեց Ռուսաստանին:

Այսքանից հետո իրավունք ունի՞ Ռուսաստանը Հայաստանին չփրկել:

Իհարկե, ունի, և Ռուսաստանն օգտվեց այդ իրավունքից: Վլադիմիր Պուտինը մեկ բառով, շատ հստակ բացատրեց իր դիրքորոշումը՝ Վալդայում պատասխանելով Մարգարիտա Սիմոնյանի հարցին: Պուտինն ասաց. «Ես չգիտեմ… ես չէի ասի, թե փաշինյանն ուղարկված էր հատուկ Ղարաբաղի հանձնման համար… ես չեմ կարծում… ԲԱՅՑ ԵՍ ՄԻ ԲԱՆ ԳԻՏԵՄ. ՆՐԱՆ ԸՆՏՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»:

Պարզ և հասկանալի…

Դե, եթե հայ ժողովուրդն է դրան ընտրել, ուրեմն հայ ժողովուրդը պիտի պատժվի: Դաշնակիցներին պատժելը ռուսական քաղաքական գործիքակազմի միջոցներից է: Հիշեցնեմ, որ 1944-45 թթ. Ստալինը պատժեց Հունգարիային և Սլովակիային (ապագա Չեխոսլովակիային)՝ խլելով նրանցից Ռուսաստանին երբևիցէ չպատկանող տարածքներ, Գերմանիային դաշնակից լինելու պատճառով: Իսկ 2023-ին Պուտինը հայերին պատժեց փոքր ինչ այլ եղանակով՝ անտերության մատնելով Արցախն ու արցախահայությանը:

Վերջապես, հայերը պետք է հասկանան, որ աշխարհի կենտրոնը չեն, Ռուսաստանի ամենագլխավոր բանը իրենք չեն, ռուսները պարտավոր չեն իրենց համար «վիզ դնել», հատկապես հայերի լկտիություններից ու դավաճանություններից հետո:

Ռուսներն ընդհանրապես ոչինչ պարտավոր չեն հայերին, հատկապես Հայաստանի կողմից բոլոր դաշնակցային հարաբերությունները պղծելուց հետո: Մի Ղարաբաղ հայերով բնակեցված ավելի, մի Ղարաբաղ պակաս՝ ռուսների համար մեծ դեր չի խաղում: Նրանց պետք է Ղարաբաղում մնալ՝ նրանք կմնան այնքան, որքան կուզեն, մինչև Ադրբեջանի դեկոմունիզացիան:

Թող հայերը մտածեն իրենց մասին, հայերի ժողվարչապետն արդեն մտածել է իր անելիքների մասին՝ նա Հայաստանը դարձնում է թուրքի գաղութ, ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի, իսկ հայերը, լինելով քաղաքական գիտակցությունից զուրկ ժողովուրդ, ևս 100 տարի հին երգը կերգեն: Թե բա՝ ռուսները մեր հողերը ծախեցին թուրքերին (հայ դասագրքերում առաջին հանրապետության կործանումը և տարածքների կորուստը ռուսների վրա է բարդվում, այնպես որ պատմական փորձը կա, նույնը կշարունակվի):

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ