Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

160-ամյակին ընդառաջ

160-ամյակին ընդառաջ
08.11.2024 | 21:36

Զորավար Անդրանիկի խրատը Վրաստանի արտաքին գործոց նախարար Եվգենի Գեգեչկորիին՝ հայ-վրացական կարճատեվ պատերազմի առթիվ (զրույցը գրի է առել Երվանդ Փափազյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը):

Թիֆլիս, 1919 թ.

«Պրն. Կէկէչկօրի, նախ եկայ ցաւ յայտնել, որ այս երկու ժողովուրդները կռուեցուցիք իրարու դէմ եւ թշնամութիւն մը յառաջ բերիք:

Քննութիւն չպիտի ընեմ, թէ ո՞ր մէկն էր մեղաւորը:

Եթէ դուք այս երկու ժողովուրդներուն մէջ սիրոյ խարիսխը չի դնեք, երկուքն ալ պիտի տուժեն:

Տարբերութիւնը պիտի ըլլայ ձեր եւ մեր մէկ գիշեր: Իրիկունը մեր դիակը պիտի վերցնեն, առաւօտն ալ ձերը: Հասարակ երկու ժողովուրդները մեղք չունին, ղեկավար ուժերդ էք պատասխանատուն:

Դուք պատասխանատուներդ այս գործը կատարել տուիք, բայց ի սէր ձեր ցեղի փոքրիկներուն՝ ինչո՞վ մեղաւոր են մեր հազարաւոր որբերը, որ այնտեղ կոտորուին անօթի, եւ դուք փակէք Պաթումի ճամբան, ալիւր չի փոխադրելու դէպի Հայաստան»:

(Ի դեպ, այս զրույցի արդյունքում Անդրանիկին հաջողվեց Բաթումում վրացիների կողմից բռնագրավված 70 վագոն ցորենը ուղարկել Հայաստանի սովյալներին):

Իր օրագրում Երվանդ Փափազյանը էլի մի հետաքրքիր տեղեկություն է թողել։

Ըստ նրա, Գեգեչկորին Անդրանիկին ասել է, որ ձերոնք լուր էին տարածել, թե դու ես հարձակվել մեզ վրա, ու դա էր պատճառը, որ առաջին շաբաթներին վրաց զինուժը մինչև Թիֆլիս փախավ։ Հետո հետախուզությունը պարզեց, որ դու Սյունիքում ես, ու քո կռիվը միշտ եղել է թուրքի ու թաթարի դեմ։

Այնուհետև վրացիք նորից առաջացան դեպի Լոռի ու իրավիճակը մտավ փակուղի՝ մինչև որ եվրոպական դիվանագիտությունը միջամտեց։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ