Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Խոսքս հիշեք` օրերից մի օր սրանք նմանատիպ մի բան կկազմակերպեն արդեն Ծիծեռնակաբերդում

Խոսքս հիշեք` օրերից մի օր սրանք նմանատիպ մի բան կկազմակերպեն արդեն Ծիծեռնակաբերդում
09.11.2024 | 13:05

Ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակի հուշահամալիրն է։

Այդտեղ նորաձևության շոու են անում։

Այսպես է լինում, երբ մի խումբ անհայրենիք ոչնչություններ, որոնց համար որևէ արժեք չեն պետականությունը, պատմական հիշողությունը զավթում են իշխանությունը։

Խոսքս հիշեք` օրերից մի օր սրանք նմանատիպ մի բան կկազմակերպեն արդեն Ծիծեռնակաբերդում։ Դրա իրականացման հիմքերը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող դավաճանը քաղաքական առումով օրեր առաջ արդեն դրեց։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ