Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

Շոլցի վրա Պուտինը մի ուրիշ տեսակ է գժված

Շոլցի վրա Պուտինը մի ուրիշ տեսակ է գժված
09.11.2024 | 16:30

Որ նայում եմ Պուտինի խոսելուն, տեսնում եմ, որ Պուտինը Բայդենից, Մակրոնից, Էրդողանից, մյուսներից ամեն ինչ սպասում է ու չի նեղվում։ Բայց այ Շոլցի վրա մի ուրիշ տեսակ գժված է։ Հանկարծ որ ընկավ ձեռը, մազերը կրակել է տալու, հայելու մեջ ցույց տա ու նորից քաչալացնի։ Ու մի հատ նկարվել էլ չի թողնելու։

Ախր այնքան, ինչքան Ռուսաստանն է արել Գերմանիայի համար, ոչ մի երկիր չի արել։

Հա, Սովետը, ԱՄՆ-ը և Անգլիան հաղթեցին, դա փաստ է։ Բաժանեցին, դա էլ է փաստ։ Հա, ասում են, որ ԳՖՀ-ում ավելի լավ են ապրել ԳԴ-֊ից։ Բայց ԳՖՀ-ում երբեք Ամերիկայից լավ չեն ապրել, այնինչ, ԳԴՀ-ն սոցլագերի ամենալավ ապրող երկիրն էր ու, երևի, Սովետից էլ լավ։

Հետո Գորբաչովը վերցրեց ու լրիվ ձրի ԳԴՀ-ն տվեց Արևմտյան Գերմանիային։

Այնուհետ տասնամյակներով ռուսական գազի ամենաէժան ստացողն էր Գերմանիան։ Նույնիսկ Լուկաշենկոն Պուտինի երեսին բացեիբաց մի քանի անգամ բողոքեց էդ թեմայով, թե բա` Գերմանիան ավելի էժան է ստանում, քան՝ Բելառուսը, բայց մենք ենք մի ընդհանուր պետություն համարվում, Բելառուսն է ամենալավ դաշնակիցը։ Էդքանից հետո էլ Գերմանիան էր էժան գազ ստանում։ Մի հատ էլ Հոսքերը կառուցեցին, որ միջնորդավճար էլ չտան մեջտեղի երկրներին։

Ու այդքանից հետո՝ Շոլցի պահելաձևը։

Վայ, ի՜նչ է անելու դրան, որ ընկնի ձեռը։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2841

Մեկնաբանություններ