Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նոր ուժեր

Նոր ուժեր
10.11.2024 | 00:09

Աստծո կանչը

Նոյեմբերի 10

Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն. այլ ընդհակառակը, նրանք արագացնում են առաջընթացը:

Դուք պետք է նոր ուժեր ու նոր զգացողություններ գործի կանչեք:

Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում: Ո՛չ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի՛ տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դո՛ւք հաղթեք նրանց:

Իմ Զորությունը սպասում է ձեզ այդտեղ: ՈՒրեմն ձեր իմացության ողջ կարողությունը և զորությունը ի գործ դրեք:

Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի՛ համարեք` դիմակայելու և հաղթահարելու համար:

Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների առաջ:

Ոտքի՛ կանգնեք` հաղթելու համար:

ՈՒզում եմ, որ դուք քայլեք հաղթությա՛ն ճանապարհով: Վստա՛հ եղեք. Ես ո՛չ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել:

«Նրան, Ով կարող է փրկել ձեզ անկումից և մաքրված ներկայացնել ձեզ ՆՐԱ Փառքի Մեծության առջև մեծ ուրախությամբ - վայելում է փառք»:

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ