Հայ ժողովրդին վերևից նայողները երբեք չեն կարողանալու լուծել նրա խնդիրները, որովհետև նման կերպ դիրքավորվողները, որպես կանոն, գիտակցական շատ ցածր մակարդակ են ունենում:
Հայ ժողովրդի հանդեպ չարացողները հենց իրենք են մեծ խնդիր հայ ժողովրդի ներսում:
Հայ ժողովրդին նվաստացնողներն ու վատաբանողները ևս խնդիր են ոչ միայն ժողովրդի, այլև պետության համար, քանի որ սրանք ուղիղ թշնամու ֆունկցիա են կատարում:
Հայ ժողովրդին մեծամեծ գովաբանողները ևս խնդիր են ժողովրդի և պետության համար, քանի որ սրանք նվաստացնողների հակառակ ծայրահեղությունն են:
Ժողովրդի խնդիրները կարող են լուծել կամ լուծման տարբերակներ առաջարկել միայն այդ ժողովրդին լավ ճանաչողները, նրան մայրաբար, հայրաբար, ուսուցչաբար, բժշկաբար և խորին կարեկցանքով ու համբերատարությամբ մոտեցողները, ովքեր վեր են կանգնած ամեն անձնականից, ամեն տեսակի շահից ու եսակենտրոն մոտեցումներից, ովքեր ընկալում և ընդունում են ամեն բնույթը որպես բնականոնություն, ովքեր կարող են թափանցել ամենախորքերը և վերացնել արատավորության պատճառները՝ առանց մեղադրելու և առանց վատաբանելու:
Ովքե՞ր են նրանք. մեծերից ամենամեծերը և, միևնույն ժամանակ, փոքրերից ամենափոքրերը, գիտակցության 4-րդ, 5-րդ, 6-րդ աստիճաններն անցածները, ամենեղության հասածները: Քնել-արթնանալ-երազելը բավական չէ ամբողջի խնդիրը գիտակցելու և լուծելու համար:
Էլիզա Առաքելյան