Աստծո կանչը
Նոյեմբերի 12
Հիսու՛ս, լսիր մեզ, և մեր աղոթքը թող հասնի Քեզ:
Այդ լուռ աղաչանքը, որ բարձրանում է տխրությանը մատնված սրտից, ավելի շուտ է լսվում` քան մեղեդիները երկնքի ու փառաբանությունը զվարթունների:
Աստվածաբանների բանավեճերն ու բացատրությունները չեն, որ լուծում են` անձկացող սրտի հարուցած հարցերը, այլ այդ սրտից Ինձ ուղղված լուռ աղաղակը և այն վստահությունը, որ Ես լսում եմ այն: