ԱՄՆ -ի նախագահական ընտրություն և ընտրված նախագահ Թրամփի հետագա գործունեություն մեկնաբանող -կանխատեսողները, լինի Հայաստանում, թե հենց Ամերիկայում, ավելի քան 90 տոկոոսով սովորական բախտագուշակներ են:
Երևույթը հասկանալու համար պետք է գիտենալ զարգացման ողջ ընթացքը:
Իսկ հազվադեպ վերլուծաբաններ կգտնեք, որ ասենք տեղյակ են ԱՄՆ-ի նախագահական ընտրության ողջ պատմությանը:
Շատե՞րը գիտեն, որ 1788-89 թթ կայացած 1-ին նախագահական ընտրությանը, մեկուկես միլիոն ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է քսաներկու հազար մարդ:
Իսկ չորս տարի անց, արդեն Վաշինգտոնի մահից հետո,
կայացած երկրորդ նախագահական ընտրությանը, 1,9 միլիոն ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է
տասնմեկ հազար 124 մարդ:
Ա՛յ, մինչև չհասկանաք` ովքեր, ինչ ուժեր և ինչ նպատակի համար ԱՄՆ -ի նախագահական ընտրությունները դարձրին այն, ինչ հիմա կա ու երկաթե ձեռքով վերահսկում են
գործընթացը, երբեք չեք կարող հասկանալ, թե ինչու հենց այդ թեկնածուն է ընտրվում նախագահ և ինչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ -ը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ