Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ամեն խնդիր լուծված է

Ամեն խնդիր լուծված է
13.11.2024 | 00:14

Աստծո կանչը

Նոյեմբերի 13

Մարդկանց մոտ շատ թյուր մի ըմբռնում կա. «Ինձ մոտ Եկեք» Իմ այս հրավերի վերաբերյալ: Այս խոսքը շատ հաճախ ընդունվել է իբրև պարտադրանք, որ պարտավոր են կատարել` Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունից մղված. կամ մի պարտք, որ պետք է հատուցել Փրկչին:

«Ինձ մոտ եկեք» խոսքը իր մեջ պարունակում է մեծարժեք իմաստ, որ վեր է, քան ասվածները:

«Ինձ եկեք»` ձեր կյանքի կնճռոտ խնդիրները լուծելու համար. ամեն տեսակ վախերից ազատագրվելու համար, ձեր պակասությունները լրացնելու համար` լինեն դրանք մարմնավոր, մտավոր, թե հոգևոր:

Հիվանդնե՛ր, Ինձ եկեք` առողջանալու համար:

Անտուննե՛ր, տուն ուզեք Ինձնից:

Միայնակնե՛ր, բարեկամներ պահանջեք Ինձնից:

Տկարնե՛ր, ուժ ուզեք Ինձնից:

Ինձ մոտ եկեք` ամեն ինչի համար:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ