Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Հարգելի Կարպիս Փաշոյանի հաղորդումը դիտելուց հետո

Հարգելի Կարպիս Փաշոյանի հաղորդումը դիտելուց հետո
13.11.2024 | 14:30

Ձեր նշած երեք` ներկա ընդդիմություն, ճաքեր իշխանական բուրգում, երրորդ ուժի առաջացում, չեն կարող Հայատանում իշխանափոխություն կատարել:

Այս անգամ Հայաստանում իշխանափոխություն կկատարվի դրսից:

ՈՒ բացեիբաց:

Իշխանափոխությունը կկատարի այն պետությունը և իր դրածոյին կնշանակի, ով առաջինը կգիտակցի , որ սակավաջուր Միջին Արևելքին

կարելի է վաճառել Հայաստանի քաղցրահամ, խմելու ջրային պաշարները:

Ներկա պահին, մեր ջրային պաշարները (տեղումների և գոլորշիացումի տարբերությունը) կազմում է

յոթ միլիարդ խորանարդ մետր:

Մեկ շնչին՝ 2300 մետր խոորանարդ ջուր:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3411

Մեկնաբանություններ