Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

ԳԱԱ-ն կարող է դատական կարգով պատասխանատվության կանչվել

ԳԱԱ-ն կարող է դատական կարգով պատասխանատվության կանչվել
13.11.2024 | 16:34

Պետք է թիրախավորվեն ու հանրային պարսավանքի արժանանան բոլոր այն հաստատությունները, որոնք սպասարկեցին 2018 թ․ «թավշյա» դավադրությունը՝ դառնալով մերօրյա ազգային աղետի համահեղինակներ։

Դրանց թվում է նաև Գիտությունների ազգային ակադեմիան, որի նախագահությունն ու որոշ ինստիտուտներ լծվեցին հակապետական, հակասահմանադրական ու հակաազգային գործարքի սպասարկմանը և մինչ օրս մեղա չեն եկել իրենց ստոր ու ազգակործան արարքների համար։

Բավական է թվարկել 2010 թ․ Ն․ Փաշինյանին բանտից ազատելու Ակադեմիայի նախագահության անդամների պաշտոնական նամակ-դիմումն ու 2018 թ․ «թավշյա» խեղկատակության ընթացքում Ակադեմիայի որոշ ինստիտուտների ու գիտաշխատողների կողմից տեղեկատվական-քարոզչական մանիպուլյացիաները, որոնք լավ հաշվարկված ապակողմնորոշիչ նպատակներ էին հետապնդում:

Ըստ այդմ, Գիտությունների ազգային (?) ակադեմիան կարող է դատական կարգով պատասխանատվության կանչվել հետևյալ անօրինականությունների համար:

Ա. Մասնակցություն հակապետական ու հակասահմանադրական գործողություններին:

Բ. Հանցակցություն առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման գործում:

Գ. Պատմակեղծարարություն ու գիտությանը ոչ հարիր աշխատաոճի որդեգրում:

Դ. Թշնամի երկրի քարոզչությանը նպաստելու համար հետազոտական աշխատանքների տպագրության երաշխավորում:

Ե. Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ի մասնավորի` տեղեկատվական անվտանգությունը խաթարող գործողությունների իրականացում:

Զ. Խարդախ, անբարո ու կոռուպցիոն գործելաոճի որդեգրում (Հարություն Մարությանի և Հրանուշ Խառատյանի օրինակով):

Սա դեռ լրիվ ցանկը չի:

Բոլոր մեղադրանքներն ամրագրված են փաստերով ու փաստաթղթերով: Պետության հիմքերը քայքայած գործողությանը մասնակցած վայ-գիտնականներն ու պատմակեղծարարները տակավին հանրային ելույթներ են ունենում՝ շարունակելով իրենց սև գործը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ