Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ոչ միայն անտրամաբանական է, այլև մարդու իրավունքների կոպիտ խախտում

Ոչ միայն անտրամաբանական է, այլև մարդու իրավունքների կոպիտ խախտում
14.11.2024 | 08:31

Վերջերս SkyUp Airlines ավիաընկերության Երևան-Շարմ էլ Շեյխ ուղղությամբ իրականացվող ավիաչվերթը երկար ժամանակով հետաձգվել էր: Ըստ շրջանառվող վարկածի, օդաչուն թռիչքից առաջ քնել էր: Սակայն, «օպերատիվ» տեղեկություններով, օդաչուի խոր և երկարաժամկետ քունը վերջինիս խմածության արդյունք էր:

Ինչևէ: Ի վերջո, պատճառված անհարմարությունների համար SkyUp Airlines-ը որոշեց անհասկանալի տրամաբանությամբ փոխհատուցել ավիաչվերթի ուղևորներին:

Փոխհատուցմամբ զբաղվում է SkyUp Airlines-ի, ամենայն հավանականությամբ, հայաստանյան ներկայացուցիչ Sky Tour ընկերությունը:

ՈՒրեմն, սրանք որոշել են նույն ավիաչվերթի ուղևորներին տարբեր (՞) չափի փոխհատուցումներ տալ:

Ըստ «Sky Tour» ընկերության, փոխհատուցման չափը կախված է Շարմ Էլ Շեյխում ամրագրված հյուրանոցի օրավարձից (՞)` որքան թանկ է հյուրանոցի օրավարձն, այնքան մեծ է դրամային փոխհատուցումը (՞): Նորմալ մտածող ուղեղի համար անհասկանալի է հյուրանոցի օրավարձի և հետաձգված ավիաչվերթի արդյունքում մարդկանց պատճառված անհարմարությունների միջև կապը: Նախ` ի՞նչ գործ ունի SkyUp Airlines- ն ուղևորի ամրագրված հյուրանոցի օրավարձի հետ: Վերջինիս պարտականությունն է ուղևորներին ժամանակին Երևանից Շարմ Էլ Շեյխ հասցնել: Ավելին` փոխադրող-ուղևոր հարաբերություններում ի՞նչ կապ ունի հյուրանոցը: Կարող է, չէ՞, ուղևորը հյուրանոցի փոխարեն, օրինակ` բարեկամի տուն գնալ և այնտեղ անվճար ապրել: Այդ դեպքում, ի՞նչ` ուղևորը չի՞ փոխհատուցվելու: Ի՞նչ գործ ունի ավիափոխադրողն ուղևորի կեցավայրի հետ: Սա ոչ միայն անտրամաբանական է, այլև մարդու իրավունքների կոպիտ խախտում, քանզի, ըստ էության, ավիափոխադրողը զբաղված է մարդու անհատական տվյալների մշակմամբ, ինչն առնվազն դատապարտելի է:

Սակայն, ու՞մ և ի՞նչ եմ ասում:

ՈՒկրաինան արյունաքամ է լինում, կենաց մահու կռիվ է տալիս, իսկ Հայաստանում գտնվող ուկրաինական SkyUp Airlines ավիաընկերության աշխատակիցները քնում են կամ զբաղված են հայաստանցի ուղևորների անհատական տվյալների մշակմամբ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ