Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ինչ է մնում հեռանալուց հետո, ու ինչ մեծ վախեր է դա առաջացնում հեռացողի մոտ

Ինչ է մնում հեռանալուց հետո, ու ինչ մեծ վախեր է դա առաջացնում հեռացողի մոտ
14.11.2024 | 17:13

Հայկական պետության լուծարման արարը արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ Արևմուտքի կողմից շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը:

Փաշինյանի իշխանության ամրության, նրա խաղաղության կոնցեպտի անայլընտրանքի, նրա «թիմի» իրեն հավատարմության, ՀՀ ուժայինների անվերապահ աջակցության, արտաքին և ներքին լեգիտիմության մասին դատողությունները, որքան սխալ ու փուչ են, նույնքան էլ՝ սնանկ ու միֆական: Դա ամենից լավ գիտի հենց Փաշինյանը:

Չգիտեմ՝ այդ փուչ ու սնանկ երևույթների իբր ամրության հավաստմամբ ու ապացուցմամբ, բացի իշխանականներից, ինչու են նաև հակափաշինյանական որոշ ուժեր գիտակից-անգիտակից զբաղվում: Չնայած՝ գիտեմ ինչու, բայց այն, որ դա իր բնույթով հայկական պետության լուծարմանն ուղղված գործողությունների առումով ազատ դաշտում գործելու արդյունք է՝ ևս փաստ է:

Վստահաբար՝ սուպերբյուրոկրատացած և ներքին մրցակցության մեջ գտնվող այլևս ոչ չքավոր նախկին անապագա քաղչքավորները կորցնելու շատ բան ունեն և վաղուց արդեն մտածում են «անդունդի դիմաց՝ կա՛մ Փաշինյանը, կա՛մ՝ իրենք» ընտրության պարադիգմով, և սա ոչ միայն առերևույթ է, այլ նաև իրողություն է դառնում և դառնալու, երբ անջատվեն ֆինանսական հոսքերը:

Երկրում կա մեկ հարց և մեկ պնդում:

Հարցը՝ «Սա ե՞րբ ա գնում»:

Պնդումը՝ «Սա լավ էլ պինդ նստած ա»:

Սա-ն գիտի, որ գնալու հետհաշվարկը տված է, իսկ մնալու ակնկալիքով վարժությունները մեկը մյուսի հետևից ձախողվում են՝ դեռ մեկնարկ չտված:

Սա-ն լավ գիտի, որ ոչ թե պինդ է նստած, այլ իր իսկ ձեռամբ պատրաստած «ռումբի» վրա է նստած ու վախենում է, որ ֆիթիլը առանց զգուշացնելու են վառելու, և դա է քաղաքականության օրգանիկան: Չկա իշխանություն չզիջող կամ չհեռացող: Խնդիրն այն է, թե ինչ է մնում հեռանալուց հետո, ու ինչ մեծ վախեր է դա առաջացնում հեռացողի մոտ: Հեռացողը դա ավելի լավ գիտի, քան իբր հեռացնողները: Իսկ իրական հեռացնողները նույնն են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5227

Մեկնաբանություններ