Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.11.2024 | 00:01

Պիտի սիրեմ քեզ, Տե՜ր իմ զորություն:

Տերն իմ հաստատիչն է,

Իմ ապավենն ու իմ փրկիչը:

Աստված իմ օգնականն է,

Եվ ես յույսս նրա վրա եմ դրել.

Իմ ապավենն է,

Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը:

Օրհներգելով պիտի աղոթեմ Տիրոջը

Եվ իմ թշնամիներից կազատվեմ:

Սաղմոս 17

Դիտվել է՝ 3842

Մեկնաբանություններ