Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Իմ հոգով

Իմ հոգով
15.11.2024 | 00:27

Աստծո կանչը

Նոյեմբերի 15

Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ հրաշագործ զորությունը միայն մի անգամ է ժամանակի մեջ գործադրվել:

Բայց այդպես չէ իրականում:

Քանի որ, երբ մի որևէ տեղ մի որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ հոգու զորությունը ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան` Իմ երկրի վրա եղած ժամանակ:

Որքան եղել է առաքյալներին բանտերից ազատելու, նրանց միջոցով բժշկություն կամ այլ հրաշքներ կատարելու ժամանակ:

Վստահե՛ք Ինձ:

Անսահման հավատ ունեցեք Իմ նկատմամբ:

Եվ արդյունքը շուտով պիտի տեսնեք, և տեսնելով փառք պիտի տաք Ինձ:

Հիշեք և հաճախ ասեք դուք ձեզ. «Ո’չ զորությամբ, ո’չ կարողությամբ, այլ Իմ հոգով,- ասում է Տերը»:

Գործադրեք այս զորավոր թելադրանքները ձեր առօրյա կյանքի մեջ և կտեսնեք, որ ձեր օգնությունն ու փրկությունը ապահովված են:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ