Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման վերաբերյալ։ «2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը արտահանձնեց Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց՝ ի պատասխան ԻՆՏԵՐՊՈԼ-ի Կարմիր ծանուցման հարցման։ Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Հետսափրման փուլ

Հետսափրման փուլ
15.11.2024 | 14:46

Կառավարության էսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տիրաժավորած թեզերի պորցիայի ուղիղ շարունակությունն էր: Բայց նախ մի քանի դիտարկում:

Երեկվա հակահայկական ու հակապետական, հակազգային մտքերի վերաբերյալ բավական շատ արձագանքներ եղան, դրա մեջ չեմ մտնի, ուղղակի փաստեմ, որ Նիկոլը հերթական անգամ ապացուցեց թուրքական օրակարգով շնչելու իր տեսլականը (մարդն ասաց, որ Անկախության հռչակագիրը պետություն չունենալու մասին է):

Հա, մոռացա ասել, որ մյուս կարևոր մանիպուլյատիվ ժեստը, որով նա դարձյալ սկսեց «շեղման գրավիտացիան», 6-ամյա մորուսը սափրելու դրվագն էր, որով նա կարծես թե փորձում էր ցույց տալ, որ իր սիրելի «իրական Հայաստանում» ինքը դուրս է գալիս իր հեղափոխական «կամուֆլյաժից»: Չնայած հանրային քննարկումներում որոշակի կոնսպիրոլոգիկ մոտեցումներ կային, որոնք ես այդքան էլ չեմ կիսում:

Ինչևէ, դառնանք նիստին. ես ինչու այս միջանկյալ դրվագն արձանագրեցի, քանի որ բուն ասելիքս վերը թվարկված հանգամանքների հետ օրգանական կապ ունի:

Օրակարգում ներառված հարցերից մեկը վերաբերում էր ոստիկանության բարեփոխումներին. որոշակի քննարկումներից հետո, Փաշինյանը կտրուկ հիշեց հեղափոխական Նիկոլին ու հարձակվեց իրավապահ ողջ համակարգի վրա՝ հայտարարելով. «Ես էլ ինչքա՞ն կարամ սպասեմ, ով նախկինում ճռռիկներ էր անում, հիմա էլ նույն ձև շարունակում է անել, ըտենց ո՞նց կըլնի. ո՞նց կարան 7 տարով գործեր քննվեն, ինձ ինչի՞ եք խաբում, ինչ ուզեցիք՝ տվեցի՝ ավտո, գույք, պայման, հնարավորություն, վերջ՝ համբերությանս բաժակը լցվել է»:

Ըստ էության, կատարվածը խոսում է առաջիկայում սպասվելիք նոր տեսարանների մասին: Սա նաև նախընտրական էպոպեայի ազդարարման մասին է. մարդը, ով ժամանակին ասում էր, թե «մենք չենք խառնվում իրավապահների գործերին», հիմա հստակ, բաց տեքստով քաղաքական հրաման տվեց: Ու այս ամենը շատ հետաքրքիր ու տպավորիչ է երևում հատկապես հետսափրման ֆոնին, երբ «Հին Նիկոլը» փոխարինվեց «Հին Սպիտակամորուսով»:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5789

Մեկնաբանություններ