Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Անուններ հրապարակեք

Անուններ հրապարակեք
15.11.2024 | 12:11

«Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Ես կարծում եմ, որ մենք պիտի լյուստրացիայի ենթարկենք մեր այդ շրջապատին», - հայտարարեց ՊՆ նախարարը՝ հավելելով, որ արդեն դիմել է վարչապետին, որ նմանատիպ գործընթաց սկսվի պետական կառավարման համակարգում։

«Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից», - շեշտել է Պապիկյանը։

Իմ կարծիքով՝ Պապիկյանի հայտարարությունը շատ ավելի արժեքավոր, հետևանքային կլիներ, եթե նա ԱԺ ամբիոնից պաշտոնյաների անուններ հնչեցներ:

Հակառակ պարագայում, ստացվում է՝ խորհրդարանական ամբիոնը դարձյալ օգտագործվում է պոպուլիզմի համար, ինչը նողկալի է, մանավանդ, այդ պոպուլիզմը կարող է քողածածկույթ հանդիսանալ, որի ստվերում լռեցվում է կոնկրետ պատասխանատվության հարց՝ բանակում տիրող բարդակի, արձանագրված սպանությունների համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 22416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ