Երեկ իմացանք, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Ավետիս Բերբերյանը աշխատանքից հեռացրել է մի սիրիացի հայի, որը աշխատանքի ժամին ջղայնացրել է փաշինյան նիկոլի կնգան: Բերբերյանին պատկանող ռեստորանում սիրիացին աշխատել է բարմեն և հակոբյան աննայի բարձր ու վեհ ներկայությամբ «Արցախ-Արցախ» է վանկարկել: Դե, ընդդիմադիր հանորույթն էլ ասում է, թե Բերբերյանը, մեղմ ասած, սխալ բան է արել: Այս կապակցությամբ ուզում եմ ասել հետևյալը:
Լավ է արել Ավետիս Բերբերյանը: Ես նրա փոխարեն ավելին կանեի: Լավ, հասկանում ենք, որ փաշինյան նիկոլը զզվանք է առաջացնում բոլոր նորմալ մարդկանց մոտ, բայց դա չի նշանակում, որ ժողվարչապետից զզվող մարդիկ իրավունք ունեն աշխատավայրը վերածել քաղաքական ակցիաների հարթակի: Տուժած սիրիացին կարող էր «Արցախ-Արցախ» գոռալ փաշինյանի տան մոտ, միտինգների, երթերի ժամանակ: Բայց ոչ աշխատանքի պահին: Ի վերջո, ռեստորանը ժամանցի, հանգստի վայր է, հակոբյան աննան էլ հաճախորդ է, իրավունք ունի իր հանգիստը վայելել, նշանակում է՝ ռեստորանն իրավունք չունի նրա հանգիստը հարամել:
Կամ ինչի՞ հասավ մեր սիրիացի հայրենացկիցը, ինչի՞ էր ուզում հասնել: փաշինյան նիկոլի կնգա ախորժակը փչացնելով Արցախի հարցը կլուծվի՞: Իհարկե, ոչ: Արդյունքում լուծվեց սիրիացու աշխատանքի հարցը՝ նա անգործ է, ավելին, նրան ոչ մի ռեստորան աշխատանքի չի վերցնում, իր իսկ ասելով: Մի խոսքով, պրոբլեմ սարքեց իր գլխին՝ զրկվելով շատ բանից և ձեռք չբերելով ոչ մի բան:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ