Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Միությունը զորություն է

Միությունը զորություն է
16.11.2024 | 00:15

Աստծո կանչը

Նոյեմբերի 16

ՈՒր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ

անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ (Մատթ. ԺԸ. 20):

Այս խոստման իրականացումը պահանջեք Ինձնից: Քանի որ իսկապես, երբ Իմ հետևորդներից երկու հոգի միասին են, Ես նրանց մեջ Երրորդն եմ:

Աշխատեք չսահմանափակել հնարավորությունը Իմ այս խոստումի:

Երբ դուք Իմ Անունով մի տեղ եք հավաքված միակամ, միացած իրար հետ Իմ Հոգու կապերով` այդտեղ, այդ ժամին Ես ձեզ հետ եմ: Ես ձեզ հետ եմ ոչ միայն, երբ Ինձ եք գալիս ողջունելու և լսելու Իմ Ձայնը, այլև ամեն ժամ, որտեղ էլ որ լինեք:

Հապա մտածեք, թե ինչ է նշանակում այսօրինակ ուժը: Երբ երկու հոգի միանում են Ինձ ծառայելու համար, նրանք մեծ զորություն ստանալու գաղտնիքին են տիրապետում:

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ

ն արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am