Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 

Սարսափելի է

Սարսափելի է
16.11.2024 | 19:18

Սարսափելի է.

Երբ աստվածուրացն

Աստծո խոսքով է ամբոխին խաբում`

Տգետի միտքն է

Նենգորեն կապում։

Երբ սրբապիղծը

Քո սրբությանն է

Պղծորեն դիպչում

ՈՒ իր պիղծ հոգու

Ժանտ արարքներից

Չի էլ ամաչում։

Սարսափելի է.

Երբ թալանչին է (թե թալանելու հնար ունենա)

Թալանից խոսում

ՈՒ ընչաքաղցը`

Երբ հոգևոր է ինքն իրեն ասում։

Սարսափելի է, երբ գիտակցում ես,

Տգետ, ընչաքաղց, անազնիվ պիղծն է

Ամենաթանկիդ` երկրիդ տիրանում

ՈՒ թշնամաբար

Երկիրդ անկման, կործանման տանում,

Իսկ դու...

Դու ոչինչ, ոչինչ չես անում...

Սարսափելի է.

Որ ոչ սգում ես և ո՛չ պայքարում,

Ոչ վշտանում ես,

Ոչ ուրախանում

Ու քեզ թվում է`

Կյանքն ես վայելում...

Սարսափելի է.

Երբ հոգիդ, Խիղճդ,

Հավատդ, հույսդ,

Կամքդ մորթում են,

Իսկ դու... կարծում ես

Թե չես մահանում...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

16.11.2024

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 7550

Մեկնաբանություններ