Ռուսական պարբերականներից մեկում, Ղազախստանի նացիոնալիզմին նվիրված հոդվածում, այսպիսի բացատրություն կա.
«Казахи не в силах признать свою настоящую историю, сочиняют о ней разные, предельно идеализированные и приукрашенные небылицы, верят в них как в истину, и потом у них выходит, что русские разрушили их идеальный мир, своего рода «кочевой Эдем», в который они надеются как-нибудь вернуться. Вот отсюда и растёт корень враждебности» (հղումը՝
Հ.Գ.-ում):
Ղազախները, ըստ հեղինակի և պատմական իրականության, տարրական հնարավորություն չեն ունեցել զարգանալու՝ կրթվելու, մշակույթ ստեղծելու, գիտելիք ունենալու, վերջապես, պատմություն գրելու, քանզի դա թույլ չէին տալիս քոչվոր կյանքն ու կենցաղը տափաստանում: 1930-ականներին նրանց նոր սկսեցին կտրել տափաստանից, վարժեցնել նստակյաց ապրելակերպի: Դե, իսկ այսօր, շնորհիվ անգլիական և ամերիկյան գրանտների, ղազախները մեծ տերության պատմություն ունեն, ավելին՝ մեծագույն քաղաքակրթության, ծայրահեղ զարգացած մշակույթով և ամեն ինչով լի պատմություն:
Եվ շնորհիվ նույն գրանտների ղազախներն այսօր ատում են ռուսներին, համարում են իրենց լուրջ ցեղատեսակ, որին ռուսներն են խանգարել ողջ պատմության ընթացքում:
Բացի այդ, ղազախ նացիոնալիստները առնվազն 2-3 միլիոն քառակուսի կիլոմետր ռուսական տարածք համարում են իրենց պապական հողերը՝ Նովոսիբիրսկից, Օմսկից ու Տոմսկից մինչև Աստրախան ու Օրենբուրգ:
Իհարկե, ղազախները շատ ցավալի վերջաբան կունենան:
Այսօր Ղազախստանում, որտեղ երեք միլիոն ռուս է ապրում, այլևս հնարավոր չէ թաքցնել ատելությունը ռուսների հանդեպ, իսկ Տոկաև էֆենդին, մեղմ ասած, բազմավեկտոր անողնաշար ապրանք է, որը ռիսկ չի անում վերջ տալ արևմտյան հակառուսական գրանտային ծրագրերին, համարում է, որ USAID-ը, British counsil-ը և բրիտանական DFID-ը սրբազան և անձեռնմխելի տաճարներ են, նրանց չի կարելի ոչ թե կպնել, այլ անգամ դիտողություն անել: Արդյունքում՝ ղազախ ժողովուրդն ի վիճակի չէ ընդունելու իր իրական պատմությունը, դրա փոխարեն հավատում է հեքիաթների (բանդերականների պես, որոնք Սև ծովն են փորել)՝ հակադրելով իրեն ռուսներին, հրահրելով Ղազախստանի ֆիզիկական վերացումը:
Բայց թողնենք մի կողմ ղազախներին:
Հայերն իրենց որակով չեն տարբերվում նրանցից՝ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Ինչի՞ դա հանգեցրեց: Արցախի կորստին ու հայաթափմանը, իսկ մոտ ապագայում՝ նաև Հայաստանի կործանմանը:
Ինչո՞ւ:
Որովհետև անկախ Հայաստանի իշխանությունը ժամանակին ամենամեծ ստորությունն արեց, կեղծեց Հայաստանի պատմությունը՝ հայ ժողովրդի իրական թշնամիներից և մեր ազգային ողբերգության իրական հեղինակներից սլաքը տանելով այլոց ուղղությամբ, մասնավորապես՝ ռուսների:
Հայ ժողովրդին հայոց պատմագրությունը չի սովորեցնում, որ, նախ, Հայաստան որպես անկախ պետություն Արևմուտքը անգլոսաքսերի գլխավորությամբ չի տեսնում աշխարհի քարտեզի վրա, երկրորդ՝ 1920 թվականի ողբերգությունը և 50 հազար ք/կ տարածքի կորուստը բացառապես անգլիական պրոյեկտ էր, երրորդ՝ Արցախի լուծարումը, իսկ առաջիկայում նաև Սյունիքի օտարումը, զուտ անգլո-ամերիկյան պրոյեկտ է, քանզի նրանց Մեծ Թուրան է հարկավոր, ուղղված Ռուսաստանի և Չինաստանի դեմ: Այլ կերպ ասած, ничего личного, только бизнес:
Եվ 25 տարվա ընթացքում անգլո-ամերիկյան դոնորների հաշվին բուծվեց մի խայտառակ հակազգային գրանտակեր հանրույթ, որը զավթեց իշխանությունը 2018-ին՝ ՀՀ իշխանությունների բացարձակ անտարբերության շնորհիվ, և իրականացրեց անգլոսաքսերի աշխարհաքաղաքական ծրագիրը:
Այսօր Հայաստանի հասարակության 78 տոկոսը ամենամոտ բարեկամ է համարում Ֆրանսիային՝ մոռանալով ոչ միայն Կիլիկիայի ողբերգությունը, այլև 2022-ի հոկտեմբերի 6-ի աղետը Պրահայում, որտեղ Ֆրանսիան հանդես եկավ որպես Արցախի լուծարման և հայաթափման նախաձեռնող ու ճարտարապետ: Փոխարենը հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ սրբորեն հավատում է, որ 1920-ին ռուսները թուրքերի հետ կիսեցին մեր հողերը, որովհետև դա էր գրված Տեր-Պետրոսյան Լևոնի դասագրքերում, այն դեպքում, երբ դաշնակների թողած 9.8 հազար ք/կ տարածքը ռուսները եռապատկեցին և թուրքական վասալ վիլայեթից Հայաստանը վերածեցին ազգային պետական միավորման:
Հավատում է նաև նրան, որ իր աչքի առաջ տեղի ունեցած 2020-ի պատերազմը և Արցախի բռնազավթումը ռուս-թուրքական օպերացիա էր, քանզի ինչ-ինչ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, միայն հայ քաղաքական էլիտաներին հայտնի, Ռուսաստանը Արցախը հանձնեց թուրքերին:
Բայց պատմական պահը պարտադրում է, որ հայերին պետք է վերջ տալ ղազախությանը, 21-րդ դարում ղազախ լինելը հեռանկար չունի, բանդերականներն էլ ձեզ ապացույց: Բայց ո՞նց հայերը ղազախության վերջը տան, եթե անգլոսաքսերը հակառակն են պահանջում, ավելին՝ փող էլ տալիս են այդ կործանիչ հակառակի համար: Անգլոսաքսերին հետսովետական տարածքում բացառապես ղազախներ են պետք՝ անուղեղ, տգետ, այլասերված պատմական հիշողությամբ բիոմասսաներ, որոնք համոզված կլինեն, որ իրենց միակ թշնամին Ռուսաստանն է: Իսկ դա այդ բիոմասսաների վերացման ամենակարճ ճանապարհն է, ավելին, այդ բիոմասսաները վերացումից զատ այլ պատմական հեռանկար չունեն:
Ի՞նչ ասեմ:
Ավանսով ողորմի տանք հետսովետական տարածքի բոլոր ղազախներին, մաղթենք դրանց թեթև, անցավ հեռացում այս բարդ կյանքից, որտեղ գոյատևելը ուղեղ է պահանջում, որից զուրկ են բոլոր էթնոսների բիոմասսաները:
Ամեն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.