ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Բռնապետության ամենավտանգավոր տեսակը

Բռնապետության ամենավտանգավոր տեսակը
18.11.2024 | 19:12

Երեք տիպի բռնապետեր կան։

1. Երբ հենվում են իրենց շրջապատի վրա։ Դա կոչվում է օլիգարխիա։ Այդ փուլը վաղուց ենք անցել։

2. Դա բռնապետություն է՝ հենված լայն զանգվածների վրա. պոպուլիստի ու մանիպուլյատորի բռնապետություն։ Նման բռնապետին պետք է գաղափար, որն ընդունում են այդ զանգվածները։ Նման բռնապետություն Հայաստանում ձևավորվել է 2018-ից հետո։

3. Երրորդ տիպի բռնապետությունն ամենավտանգավորն է։ Բռնապետը չի հենվում ո՛չ ժողովրդի վրա՝ գաղափար չկա (մեր դեպքում՝ արդեն չկա), ո՛չ իր շրջապատի վրա։ Դա արտաքին կառավարման վրա կառուցված բռնապետություն է. փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները՝ նույնպես։ Նման բռնապետության միակ ռեսուրսն ազգային շահերի զիջումն է արտաքին ուժերին։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 7142

Մեկնաբանություններ