Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խորհուրդներ

Խորհուրդներ
20.11.2024 | 01:02

Աստծո կանչը

Նոյեմբերի 20

Քո հույսը Տիրոջ մոտ է:

Ինձ վրա դրված քո հույսը օրը օրին թող ավելանա:

Իմացիր` ինչ-որ գալիքը քեզ համար ունի պահած` Ինձնից պիտի տա:

Գալիքը` Իմ հետևորդների ապագան չի կարող ուրախ չլինել, չի կարող զվարթությամբ լեցուն չլինել:

ՈՒստի երկնքի մեջ, թե երկրի վրա, ուր էլ որ լինես, քո ճանապարհը ճշմարիտ հրճվանքի ճանապարհ պիտի լինի: Զուր մի ջանա գաղտնի խորհուրդների, անըմբռնելի ճշմարտության ու իրականության, պատասխանները գտնել: Սովորիր հետզհետե է՛լ ավելի մոտենալ ու ճանաչել Ինձ:

Այդ ճանաչումի մեջ դու կգտնես այն բոլոր պատասխանները, որոնց կարիքը իրապես ունես այստեղ` երկրի վրա:

Իսկ երբ երես առ երես տեսնես Ինձ` բացարձակ հոգևոր աշխարհի մեջ, այն ժամանակ կարիք չես ունենա որևէ բան հարցնելու:

Այնտեղ, քո բոլոր պատասխանները կգտնես Իմ մեջ:

Հիշիր, որ Ես երբեմն ուղիղ պատասխանն էի մարդկանց այն բոլոր հարցերի, որ վերաբերում էին Իմ երկնային Հորը և Իր օրենքներին:

Մի՛ հետաքրքրվիր ոչ մի տեսակ աստվածաբանությամբ:

Դու միայն Ինձ ճանաչիր:

Ես Աստծո ԲԱՆՆ ԵՄ:

Աստծո մասին եղած ողջ գիտելիքը կարող ես գտնել Իմ մեջ: Եթե մարդը չի ճանաչում Ինձ, Իմ բոլոր ասածները անարձագանք կմնան նրա սրտի մեջ:

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ