ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Նիկոլը և իր ոհմակը չհրաժարվեցին իրենց սև գործից՝ Հայաստանում Թուրքիայի ըմշամարտիկների հաղթանակով Էրդողանին նվեր մատուցելու համար

Նիկոլը և իր ոհմակը չհրաժարվեցին իրենց սև գործից՝ Հայաստանում Թուրքիայի ըմշամարտիկների հաղթանակով Էրդողանին նվեր մատուցելու համար
20.11.2024 | 13:15

Ի հաճույս Էրդողանի, Նիկոլն ապահովում է, որ Թուրքիայի օրհներգը հնչեցվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ


Ինչպես երեկ արդեն տեղեկացրել ենք մեր «Նիկոլ հայադավի առաջիկա և հերթական նվերը Էրդողանին ու թուրքերին» վերտառությամբ հրապարակմամբ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20- 22- ին կայանալու է Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: Ի թիվս այլ պետությունների հավաքականների, Հայաստան է գալու և առաջնությանը մասնակցելու է նաև Թուրքիայի հավաքականը:
«Պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» մի քանի հազար զինվորի ու սպայի տանելու, նստեցնելու է համալիրում որպես մեր հավաքականի երկրպագու, առաջնության հանդիսատես: Եվ նրանց ներկայությամբ, ի տես նաև ողջ Հայաստանի և աշխարհի, խաղարկվելու է Թուրքիայի հավաքականի ըմբշամարտիկներից Հայաստանի բանակային ըմշամարտիկների պարտությունը, բարձրացվելու է Թուրքիայի դրոշը, հնչեցվելու է Թուրքիայի օրհներգը, և թուրք ըմբշամարտիկները հաղթանակած վերադառնալու են Թուրքիա, և հենց սա էլ լինելու է Նիկոլ հայադավի նվերը Էրդողանին ու թուրքերին, եթե հրաշքի պես մի բան չլինի…
Նիկոլը և իր ոհմակը Քառուսունչորսօրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով հատկանշվող պարտվողական պատերազմ վարեցին, մնացին անպատիժ, հիմա էլ Թուրքիայի հավաքականի հետ մրցապայքարում հայկական կողմի պարտությունն են նախապատրաստել:
Նիկոլ հայադավի և իր ոհմակի այս նենգ նպատակին հասնելու և մերոնցից թուրք ըմբշամարտիկների պարտությունը գրեթե բացառելու, հակառակը՝ նրանց հաղթանակն ապահովելու նպատակով, «Պաշտպանության նախարարություն» կոչվածը Հայաստանի ԶՈւ բանակայինների հավաքականի կազմում սկզբնապես ընդգրկված մեր լավագույն (աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ոսկե և արծաթե մեդալներ նվաճած) ըմբշամարտիկներին, որոնք մինչև նոյեմբերի 15- ը (ներառյալ) մարզվել են ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, հաջորդ օրը միջնորդավորված կերպով հայտնել է, որ նրանք չեն մասնակցելու առաջնությանը, նրանց փոխարեն հավաքականում ընդգրկվելու են բանակում ծառայող այլ ըմբշամարտիկներ:
Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ոսկե և արծաթե մեդալներ նվաճած Մալխաս Ամոյանը (Ամոյանը նաև 2024թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է), Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը դուրս են մղվել հավաքականի կազմից, չնայած նրան, որ նույն ՊՆ- ի «Զինուժ» հաղորդաշարը նրանց վերաբերյալ պատրաստած ռեպորտաժում նշել էր, որ վերջիններս բանակ են գնում, սակայն այնտեղ ևս զբաղվելու են սպորտով ու հնարավորություն են ունենալու ներկայացնել Հայաստանը կարևորագույն մրցաշարերում:
Մինչդեռ այսօր, հանուն թուրքերի հաղթանակի, «Պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» նրանց փոխարեն հավաքականի կազմում ընդգրկել է Տիգրան Մինասյանին, Սուրեն Աղաջանյանին, Հրաչյա Պողոսյանին, Գասպար Տերտերյանին, Շանթ Խաչատրյանին, Աշոտ Խաչատրյանին, Սամվել Գրիգորյանին, Կարեն Խաչատրյանին և Դավիթ Հովասափյանին, որոնք բոլորն էլ, ինչպես արդեն նշել ենք, իրենց սպորտային հաջողություններով, տիտղոսներով զիջում են Մալխաս Ամոյանին, Վիգեն Նազարյանին, Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին և Արման Անդրեասյանին, նրանց համեմատ համեստ ձեռքբերումներ ունեն, հետևաբար քիչ հավանական է, որ 1- ին և 2- րդ տեղեր կարող են գրավել Թուրքիայի կամ այլ պետությունների հավաքականների ըմբշամարտիկների հետ մրցապայքարում:
Շրջանառվող լուրերի համաձայն, «Պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» ոչ թե ինքնակամ է այսպես վարվել, ըմբշամարտիկների փոփոխությունը ոչ թե նրա ցանկությունը կամ նախաձեռնությունն է եղել, այլ Նիկոլ հայադավի, իսկ Նիկոլի պահանջը ՊՆ- ին փոխանցել է Դդումը:
«Պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայում» այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը փորձել է կատարվածին ինչ- որ բացատրություն տալ, սակայն բացատրությունը ստացվել է անհեթեթ ու չափազանց անհամոզիչ:
«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությանը, ներողություն, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը,- ասել է Արման Դավթյանը:- Այլ մարզիկների մրցաշարում ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ:
Ես կուզենայի ասել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացնելու է այս առաջնությանը, ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետսյին զինծառայողները, և նրանք նույնպես հանդիսանում են բավական բարձր վարպետություն ունեցող մարզիկներ, քանի որ մարզական վաշտ զորակոչվելու համար անհրաժեշտ են համապատասխան մարզական տվյալներ»:
Ինչպես Նիկոլն է հանրության մի մասին մոլորեցնում պտտեցնելով, իր «կրուտիտներով», այնպես էլ, հավանաբար, նրան ընդօրինակել ու նույնը, բայց «շեֆի» համեմատ, անհաջող կերպով փորձում են անել նրա ենթակաները և կամակատարները:
Եվ ուրեմն, Դավթյան, նախ, ձեզ ի գիտություն, եթե, իհարկե, չգիտեք, Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, այսինքն՝ տանուտեր, ավելի մեծ, ավելի լայն իրավունքներ պետք է ունենա, իրեն վերապահի, քան հյուրերը, նրանց թվում նաև՝ թուրքերը… Ես իմ տանը իմ ցանկացած հյուրին, նույնիսկ ամենաթանկին, առավել իրավունքներ չեմ վերապահում, քան ինձ, եթե դուք հակառակ կերպ եք վարվում, ձեր խնդիրն է…
Երկրորդ. այն, որ Հայաստանը հյուրընկալող երկիրն է, բնավ չի նշանակում, թե մեր ըմբշամարտիկներն ըմբշամարտի բանակայինների հավաքականի կազմում պետք է ընդգրկվեին ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, իսկ հյուրերը, նրանց թվում, ամենայն հավանականությամբ, նաև թուրքերն իրենց հավաքականներում պետք է ընդգրկեն ոչ միայն բանակում իսկապես ծառայող, այլև փաստաթղթերով բանակում ձևականորեն ու ժամանակավորապես ընդգրկած իրենց ուժեղագույն ըմբշամարտիկներին: Իբր չգիտեք հա՞, որ դա աշխարհում ընդունված պրակտիկա է, Հայաստանն էլ է տարբեր տարիների այդպես վարվել:
Երրորդ. այդ որ ասել եք՝ «Այլ մարզիկների մրցաշարում ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ», ձեր վերադասների հետ միասին այդ ո՞ւմ շահարկումներից եք այդպես վախեցել՝ թուրքերի՞, ադրբեջանցիների՞, նրանց հովանավոր Եվրոպայի և Ամերիկայի քառպոռնիկների՞… Թուրքիան, Ադրբեջանը և նրանց հովանավոր Եվրոպայի և Ամերիկայի քառպոռնիկներն ընդհանրապես որևէ իրավունք ունե՞ն ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության ինչ- որ մի կետի խախտման համար մեզ մեղադրելու, երբ նույն ցեղասպան Թուրքիայի հովանավորությամբ ու նույնիսկ մասնակցությամբ նրա նրա ցեղասպան կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանը, բռնազավթել է Արցախի Հանրապետությունը և իրականացրել արցախահայերի ցեղասպանություն, բռնազավթել է Հայաստանի տարածքի մի մասը՝ ասուլիսին ձեր կողքը նստած Ռոլիմ Նիլտոնի, Եվրոպայի և Ամերիկայի քաղպոռնիկների լռելյայն աջակցությամբ, հովանավորությամբ: Չգիտե՞ք…
Չորրորդ. ասելով «Այլ մարզիկների մրցաշարում ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ», ինչո՞ւ չեք որոշակիացրել, թե «այլ մարզիկներ» ասելով, ո՞ւմ նկատի ունեք: Մալխաս Ամոյանը, Վիգեն Նազարյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանն այս պահին բանակում իսկապես ծառայող, որ թե ձևականորեն ընդգրկված ըմբշամարտիկներ են, հետևաբար պարտավոր եք բացատրություն տալ, թե նրանց ըմբշամարտի բանակայինների հավաքականի կազմում ընդգրկելու պարագայում ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության որոշակի ո՞ր կետն էր խախտվելու, ինչպես նաև հրապարակեք տվյալ դրույթը, եթե այն ընդհանրապես գոյություն ունի, և ինչի գոյությանը խիստ կասկածում ենք:
Հինգերորդ. ի՞նչ է նշանակում, թե Հայաստանի ԶՈւ հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները համապատասխան մարզական տվյալներ ունեն: Ում համեմատ… Իմ կամ որևէ շարքային քաղաքացու համեմատ ունեն, իսկ հավաքականի կազմից դուրս հանված մեր վերոնշյալ ըմբշամարտիկների և Թուրքիայի հավաքականի կազմում ընդգրկված ըմշամարտիկների (ցանկը՝ ներքևում) համեմատ ունե՞ն… Իհարկե՛ ոչ, և դուք սա շատ լավ գիտեք, բայց փորձել եք էշը ցեխից հանել, որովհետև ձեզ վերևից այդպես է հանձնարարվել, մինչդեռ էշի հետ, ահավասիկ, ավելի խորն եք թաղվել ցեխի մեջ…
Հավաքականից անարդարացիորեն հանված Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանի խոսքն է.
«Մենք խոսում ենք ոչ միայն որպես հայ, այլ նաև որպես ռազմիկներ և մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլ նաև միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը ներկայացնելու միջոց։
Նոյեմբերի 20-24-ը Երևանում կանցկացվի բանակայինների աշխարհի առաջնությունը։ Ցավոք, մեր թիմն իր ուժեղագույն կազմով չի մասնակցի այս միջոցառմանը։
Մեզ համար անհասկանալի են նաև այս որոշման պատճառները, քանի որ հստակ մեկնաբանություն կամ բացատրություն չի տրվել։ Նման իրավիճակները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մեր թիմի, այլև բանակի, սպորտի և ընդհանուր առմամբ մեր երկրի վարկանշի վրա։
Ավելին, նրանք կասկածի տակ են դնում հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում պահպանելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ