Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերն է միայն տևում

Սերն է միայն տևում
22.11.2024 | 00:08

Աստծո կանչը

Նոյեմբերի 22

Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը,

բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է,

կամ` ծնծղաների, որ ղողանջում է (Ա Կորն. ԺԳ. 1):

Տեսեք, որ միայն սերն է մնում: Միայն սիրով կատարված գործերն են, որ տևում են, քանզի Աստված սեր է, և միայն Աստծո գործերն են մնում:

Աշխարհի փառքը և ծափահարությունները, որ տրվում է հրեշտակների ու մարդկանց լեզուներով խոսողներին, որ հիացական ցույցեր է պահանջում և ուշադրություն հրավիրում իր վրա, այս բոլորը տրվում է անցավոր մի երևույթի համար, որ անարժեք է:

Հետևաբար, թե’ մեծարվողը, և թե’ մեծարողը զուրկ են Աստվածային հատկությունից, որ սերն է:

Հապա պատկերացրեք` ինչպես է ժպիտը կամ սիրո մի պարզ խոսքը թևեր առած թևածում:

Թեպետ խոսքը երևութապես մի հասարակ բան է երևում, բայց այն իր ուժը ստանում է Աստծուց:

Իսկ ահա ճարտասանների ասած ընտիր խոսքերը կարող են անարդյունք ցած թափվել:

Բոլոր գործերի ու խոսքերի ճշմարիտ իմաստն այս հարցադրումի մեջ է` այդ գործերն ու խոսքերը Աստծոu՞ց են ներշնչված:

Երանի՜ թե մարդը գիտակցեր, թե որքան ունայն է իր կատարած գործերի մեծ մասը:

Իմ անունով կատարված շատ գործեր կան, որ իբրև այդպիսին չեն ընդունվում, իսկ ահա, սիրուց թելադրված բոլոր գործերը անխտիր ընդունվում են:

Ձեր սրտից ու կյանքից դուրս նետեք այն ամենը, ինչ որ զուրկ է Սիրուց:

Այդ ժամանակ արգասավոր կդառնա ձեր կյանքը, և դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք, որովհետև սեր ունեք իրար հանդեպ:

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ