Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Մարտական փառահեղ ուղի էր անցել և ՀԱՀԳԲ-ի շարքերում, և Արցախում

Մարտական փառահեղ ուղի էր անցել և ՀԱՀԳԲ-ի շարքերում, և Արցախում
23.11.2024 | 09:03

Ծանր հիվանդությունից օրերս ԱՄՆ-ում վախճանված ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԶԵԼՅԱՆԸ պատահական մեկը չէր։ Մարտական փառահեղ ուղի էր անցել և ՀԱՀԳԲ-ի շարքերում, և Արցախում։ Համեստագույն խառնվածք, որ երբեք չբարձրաձայնեց իր ու իր վիթխարի վաստակի մասին։ Նրան էլ մոռանալու ենք՝ այդպես էլ չճանաչած, ինչպես առանց ճանաչելու մոռացանք ՀԱՀԳԲ-ի տասնյակ ու տասնյակ նահատակների։

ՈՒզում եմ մի քանի տող ներկայացնել նրա ինքնապաշտպանական խոսքից, որ հնչեցրել է ֆրանսիական ատյանում՝ պատմական «Վան» գործողությունը (1981թ.) իր երեք մարտընկերների հետ փառքով ավարտելուց և իրավապահներին հանձնվելուց հետո։

ՈՒշադրություն դարձնենք, որ գաղափարական նման հասունություն դրսևորում էր ընդամենը 22-23 տարեկան երիտասարդը։

«․․․Ինչ դատավճիռ էլ որ դուք կայացնեք, մեր գործողությունն ինքնին հաղթանակ է հայ ժողովրդի համար։ Առաջին անգամ գաղափարական տարբեր հակումներ ունեցող հայերը միավորվել են, որպեսզի իրենց դատը պաշտպանեն։ Հենց այդ պատճառով մենք նախընտրեցինք ավարտել մեր գործողության մարտական փուլը և գիտակցելով հանդերձ, թե ինչ փորձության ենք ենթարկվում, որոշեցինք հանձնվել ֆրանսիական իշխանություններին՝ պայքարը շարունակելու քաղաքական միջոցներով, որը մեզ համար նույնքան կարևոր է։

Այս դատավարությամբ մենք երկրորդ անգամ պայքարի ելանք այնպիսի մի ատյանում, որտեղ զենքերը ո՛չ մի ուժ չունեն, և ստիպեցինք Թուրքիային արտահայտվել ցեղասպանության մասին, իր պատմաբանի միջոցով ձեր առջև ստել։

Հայտարարում ենք ձեզ, որ մեր կյանքը ո՛չ մի կարևորություն չունի, մեր պայքարը չի՛ ավարտվել։ Մեր բանտարգելությունը կամ ազատ արձակումը հայերին չի խանգարի պայքարելու իրենց օրինական իրավունքների համար։ Մենք ուզում ենք, նախ և առաջ, որ մեր ժողովրդին վերադարձվի արդարությունը։ Ձեր դատավճռով դուք կարող եք նպաստել դրան»:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Գևորգ Գյուզելյանը՝ ՀԱՀԳԲ հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ

Դիտվել է՝ 3125

Մեկնաբանություններ