Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-3

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-3
23.11.2024 | 11:49

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

(սկիզբը՝ այստեղ)

Ռուսական «Орешник» հիպերձայնային հրթիռներով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի «Южмаш» ավիացիոն ու հրթիռային տեխնիկայի արտադրության ռազմական ձեռնարկությանը երեկվա հարվածներից հետո ԱՄՆ- ի և եվրոպական երկրների որոշ պաշտոնյաներ առաջարկել են Կիևին միջուկային զենք տալ, սակայն այս ու դրա լիովին կանխատեսելի հետևանքների մասին դեռ հետո…

Ինչպես նոյեմբերի 20- ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին, «Երրորդ համաշխարհային պատերազմն» արդեն սկսվել է:

«Համաշխարհային պատերազմ, բարի գալուստ, այն սկսվեց»,- «Аргументы и факты»– ի փոխանցմամբ , ասել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը:

Ըստ նրա, այդ մասին է վկայում ՌԴ- ի կողմից ռազմական օգնության ներգրավումը ՉԺՀ- ից, ԿԺԴՀ- ից և Իրանից, այսինքն՝ Ռուսաստանն է մեղավոր Երրորդ համաշխարհայինը սանձազերծելու համար: Իսկ ինչի՞ մասին է վկայում Ուկրաինային ՌԴ Հատուկ ռազմական գործողությունից էլ դեռ առաջ և, հատկապես, դրանից հետո Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակով ԱՄՆ- ի հատկացրած ռազմական օգնությունը…

Ինչի՞ մասին է վկայում նույն նպատակով ՆԱՏՕ- ի և Եվրամիության անդամ բոլոր պետությունների, նույնիսկ Ավստրալիայի և Հարավային Կորեայի ցուցաբերած ռազմական օգնությունը, որոնք ԱՄՆ- ի օգնության հետ միասին, ընդհանուր առմամբ, կազմում են մոտ կես տրիլիոն դոլար, եթե ոչ ավելի… Զալուժնին, իհարկե, գիտե այս հարցերի պատասխանը, բայց այդ մասին չի խոսել, որովհետև ճշմարտությունը ներկայացնելն իրեն և Ուկրաինային ձեռնտու չէ:

«Ես կարծում եմ, որ 2024 թվականին մենք կարող ենք միանգամայն ճշգրիտ համարել, որ սկսվել է Երրորդ համաշխարհային պատերազմը»,- կրկնել է Զալուժնին։

Ի հակառակ Զալուժնիի կարծիքի, Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը նոյեմբերի 19- ի ճեպազրույցի ժամանակ, «Газета.Ру»– ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է, թե ուկրաինական հակամարտության շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում՝ ամերիկյան հեռահար զենքով հարվածները Ռուսաստանի տարածքին, Պենտագոնում չեն համարում որպես Երրորդ համաշխարհային պատերազմ ազդարարող: Սինգհն այս հայտարարությունն արել է ամերիկյան ATACMS հրթիռներով ՌԴ Բրյանսկի մարզին հասցված հարվածներից հետո, նույն օրը, բայց երբ Ռուսաստանն իր պատասխանն Ուկրաինային և ազդանշանն Արևմուտքին դեռ չէր տվել միջին հեռահարության «Орешник» հիպերձայնային հրթիռներով:

«Այն, որ այս գիշեր Բրյանսկի շրջանում ATACMS- ը բազմիցս օգտագործվել է, իհարկե, ազդանշան է, որ նրանք ցանկանում են էսկալացիա,- նկատի ունենալով ԱՄՆ- ի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 19- ին, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:- Առանց ամերիկացիների օգտագործել այդ բարձր տեխնոլոգիական հրթիռները, նախագահն այդ մասին ասել է, անհնար է։ Եվ նա նախազգուշացրեց, թե ինչպես կփոխվի մեր դիրքորոշումը, եթե հաստատվի այն հեռավորությունը՝ մինչև 300 կիլոմետր, որի մասին նրանք այժմ դատողություններ են անում:

Իսկ ըստ էության, դա հաստատում չէ նրա համար, որպեսզի Ուկրաինան օգտագործի այդ հրթիռները, այլ պարզապես հայտարարություն է, որ մենք այժմ հարվածելու ենք մինչև 300 կմ»։

Լավրովն այսպիսով շատ պարզ հասկացրել է, որ ATACMS հրթիռներով հարվածողն ԱՄՆ- ն, այդ հարվածների հետևում հենց Միացյալ Նահանգներն է կանգնած:

Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում նույն օրը հայտարարել է նաև Ուկրաինայի հակամարտությունում Ֆրանսիայի ներգրավվածության մասին: Նրա հավաստմամբ, Ֆրանսիայի կողմից ուկրաինացի զինծառայողների ուսուցումը խոսում է հակամարտության մեջ Փարիզի ուղղակի ներգրավվածության մասին:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն մեկնաբանելով Կիևին ցուցաբերվող օգնությունը, հայտնել էր, որ ֆրանսիացիների կողմից պատրաստված 2300 ուկրաինացի գրոհայիններ մի քանի օրից կվերադառնան Ուկրաինա՝ մարտական գործողություններին մասնակցելու համար:

«Մակրոնն, իրոք որ, և՛ բանավոր կերպով, և՛ գործնականում Ռուսաստանի նկատմամբ «մինչև հաղթանակ» պատերազմի, մինչև Ռուսաստանի «ռազմավարական պարտության» ամենակարկառուն կողմնակիցներից է,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում:- Ֆրանսիայում այժմ ուսումն ավարտում են ուկրաինացի զինծառայողները, գրոհային հարվածային մի ամբողջ բրիգադ են պատրաստում։ Այսինքն՝ ուղղակիորեն մասնակցում են ռազմական գործողություններին»:

Նախարարը հավելել է, որ ռազմական գործողություններին Փարիզի ուղղակի ներգրավվածությունը, ըստ էության, վերաբերում է նաև այժմյան խոսակցություններին այն մասին են, որ օգտագործվում են ֆրանսիական SCALP հրթիռները, որոնք նույնական են բրիտանական «Storm Shadow»- ի հետ

Ֆրանսիան նոյեմբերի 14- ին ավարտել է Ուկրաինայի զինված ուժերի 155- րդ բրիգադի 2300 ուկրաինացի զինվորների ուսուցումը, ներառյալ՝ երեք հետևակային գումարտակների, ինժեներական և հրետանային կորպուսների, ցամաքային, օդային հսկողության և հետախուզության ստորաբաժանումների զինծառայողների պատրաստումը: Ուկրաինացիներին ուսուցանել են շուրջ 1500 ֆրանսիացի զինծառայողներ:

Դեպի Բրյանսկի մարզ ամերիկյան հեռահար հրթիռների արձակումից հետո ամերիկացի հայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան, «Fox News»- ի «Tonight Carlson Tucker» հեղինակային հաղորդման վարող, «The Daily Caller» լրատվական կայքի հիմնադիր Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնի որոշումը՝ թույլատրել Կիևին ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ խորքերը, սպառնում է ԱՄՆ- ի քաղաքացիների մահով:

«Նախագահը՝ կաղ բադ, հենց նոր սկսել է տաք պատերազմ աշխարհի ամենավտանգավոր երկրի հետ,- գրել է Կարլսոնը X (նախկին Թվիթեր) սոցցանցում։- Մենք բոլորս շատ մոտ ենք սպանվելուն»:

Նա այս կերպ մեկնաբանել է ռուսական «КУБ-М» ռմբապաստարանների մասին տեսանյութը։ Նոյեմբերի 19- ին «ВНИИ ГОЧС» կայքը հայտնել էր, որ Նիժնի Նովգորոդի Ձերժինսկում սկսվել է «КУБ-М» մոդուլային տիպի շարժական ապաստարանների սերիական արտադրությունը, որոնք կարող են օգտագործվել մարդկանց տարբեր սպառնալիքներից պաշտպանելու համար, ներառյալ՝ միջուկային պայթյունի լուսային ճառագայթումից և տարածքի ռադիոակտիվ աղտոտումից:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ