Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Մի դարձեք էժանագին քարոզչության զոհ

Մի դարձեք էժանագին քարոզչության զոհ
23.11.2024 | 14:01

Ես դեռ ոչ մեկին չեմ հանդիպել, ով բանակը սրբացնում է: Այլ բան է բանակը արժեք համարելը, բանակի կարևորությունը գիտակցելը, բանակով հպարտանալը, բանակը սիրել և հարգելը, բանակի կողքին լինելը: Ի դեպ, ես չեմ բացառում, որ գուցե բանակը սրբացնողներ էլ կլինեն, բայց դա համատարած բնույթ չի կրում մեր հասարակության մեջ: Ինչու՞մ է կայանում մուտանտի քարոզչության առանձնահատկությունը: Այն երևույթի դեմ, որ պետք է խոսի, սկզբից նա տալիս է չափազանցված, կեղծ բնութագրում, հետո սկսում է խոսել այդ կեղծ բնութագրման դեմ: Եվ սա առաջին դեպքը չէ, նա միշտ նույնն է արել: Օրինակ, երբ բոլորը խոսում և քննադատում էին տրանսգենդերին ԱԺ ամբիոն տրամադրելու այլանդակ փաստի մասին, մուտանտը պահպանողական արժեհամակարգ ունեցող, այդ ամենը քննադատող մարդկանց ներկայացնում էր որպես ծիծակ կոշիկներ հագնող քյառթուներ, հետո երկար-բարակ խոսում իր նկարագրած մարդկանց մասին: Վերադառնանք բանակը սրբացնելու կեղծ թեզին: Իրականում ինքն էլ լավ գիտի մեր հասարակության մեծ մասի վերաբերմունքի մասին բանակի հանդեպ: Պետք է հասկանալ, որ մուտանտի իրական նպատակը բանակն արժեզրկելն է: Նա դա արել է իշխանության գալուց ի վեր, անում է մինչ օրս: Սա տեսնող և հասկացող մարդիկ շատ լավ հասկանում են, թե մուտանտն իրականում ինչ է անում և ինչը ինչի համար է ասում: Ցավոք, քիչ չեն նաև չհասկացողները, քիչ չեն այդ քարոզչության զոհը դարձողները: Խոսքը ոչ միայն դրան հավատացողների մասին է, կան նաև զոհեր իրեն հակադարձողների մեջ: Մարդիկ կան՝ մուտանտին հակադարձելուց օգտագործում են նրա կողմից դաշտ նետված թեզերը նույն բառամթերքով: Մուտանտն ասում է՝ բանակը մի սրբացրեք, բազմաթիվ մարդիկ սկսում են հակադարձել, որ բանակը սուրբ է: Այդպիսով մուտանտը հասնում է իր նպատակին և դառնում քարոզչական դաշտում օրակարգ թելադրող: Մի օգտագործեք մուտանտի բառամթերքը: Հակադարձելուց անպայման շեշտեք նրա կողմից դաշտ նետված թեզերի կեղծ, ոչ իրական լինելը: Չափազանցված բնութագրումներին չափազանցված բնութագրումներով մի պատասխանեք, իր ուզածն էլ դա է: Մի դարձեք մուտանտի էժանագին քարոզչության զոհը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ