Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկնային մուրացիկը

Երկնային մուրացիկը
25.11.2024 | 00:23

Աստծո կանչը

Նոյեմբերի 25

Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ (Հայտ. Գ. 20):

Ա՜խ, հապա մտածեք այս խոսքի մասին և սովորեք նրանից Իմ Խոնարհությունը: Այս խոսքերի մեջ կա նաև ջերմ հրավեր բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն հանգստի, երջանկության, հոգեկան գոհացումի, որ բնավ չեն գտել այս աշխարհի իրականության ու նրա զբաղումների մեջ: Այսօրինակ մարդկանց հարցի պատասխանն է.

«Ինձ մոտ եկեք, և ես ձեզ հանգիստ պիտի պարգևեմ»:

Սակայն նրանք, ովքեր չունեն կարոտի զգացում Իմ հանդեպ, ովքեր համառորեն մերժում են Ինձ և փակում իրենց սրտի դռները, որպեսզի Ես ներս չմտնեմ, այդպիսիններին Ես մոտենում եմ քաղցր ու խոնարհ խնդրանքով և լուռ սպասումով: Նույնիսկ երբ տեսնում եմ, որ ամեն դուռ փակ է, ամեն մուտք արգելված` անգամ այդ ժամանակ Ես դեռ սպասում եմ: Մուրացկանի պես Ես բախում եմ, շարունակ բախում եմ դուռը: Երկնային Մուրացիկս...

Իմ մեծ խոնարհության մեջ:

Նրանց, որ ձեր առաջ փակել են իրենց դռները կամ մոռացել են ձեզ, մի ասեք, թե այժմ իրենց սպասելու հերթն է, և որ դուք այլևս նրանց կարիքը չունեք: Ո՛չ այդպես: Այլ հիշեք Երկնային Մուրացիկիս և խոնարհություն սովորեք Ինձնից:

Իմացեք նաև, որ ամեն մարդու երջանկությունն ու հանգիստը մեծ արժեք ունի Իմ` իր Աստծո համար. սովորեք ու սովորելով աղոթեք` ընդօրինակելու համար աստվածային անհանգստությունը, մինչև որ այդ հոգին գտնի իր հանգիստն ու խաղաղությունը Ինձ մոտ:

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ