ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Երազում էլ չես տեսնի

Երազում էլ չես տեսնի
26.11.2024 | 16:36

- Հարևան, գիտե՞ս ինչի ես ամենակարևոր երազներիս մասին առաջինը դու իմանում։

- Ինչի՞

- Որովհետև, դուռս որ բացում եմ՝ ամենամոտիկը քո դուռնա, առաջինը քո մոտ եմ մտնում։

- Այսինքն, էլի եկել ես երազ պատմե՞ս, Վաղո։

- Հա։

- Ինչ արած, որ եկել ես՝ պատմի։

- Ուրեմն անցնում էի ՀՀ Ազգային ժողովի մոտով, ասի՝ մտնեմ տենամ ինչ կա-չկա։ Ու պատկերացնո՞ւմ ես, էն պահին մտա, որ Աղազարյան Հովիկը թքեց մանդատի վրեն ու աղայավարի շպրտեց։ Հլը մի հատ էլ ասեց՝ ձեզ ըլնի ձեր մանդատը, առեք կոխեք․․․

- Ճիշտ որ զարմանալի երազ ես տեսել, Վաղո։

- Դու մնացածը լսի։ Հողատուները էս որ տեսան, թասիբի ընկան, մեկը մյուսի հետևից հանեցին մանդատները, թքեցին վրները, շպրտեցին ու դուրս եկան։ Նույնիսկ եղջերուն թքեց վրեն, գցեց ու դուրս եկավ։

- Դե էդ մեկը հայտնի թքող ա, երևի չի դիմացել գայթակղությանը։ Հետո փոշմանելու ա։

- Մի խոսքով, պառլամենտում մնաց մենակ ընդդիմությունը։

- Այ քեզ բան, բա չհարցրի՞ր՝ էդ ինչ հաշիվ ա։

- Ես էլ շատ զարմացա, մոտեցա մեկին ու հարցրի, թե էս խի՞ հողատուները մանդատները դրին։ Ու գիտե՞ս ինչ ասեց։

- Ի՞նչ։

- Ասեց՝ Վաղո, դու հիմա երազ ես տեսնում չէ՞։ Ասի՝ հա։ Ասեց՝ դե իմացի, որ էդ հողատուները մենակ երազում մանդատ կդնեն, ուրիշ վախտ կյանքում չհավատաս, թե կդնեն։ Ասի՝ լավ, բա դո՞ւք խի չեք դնում։ Ասեց՝ մենք սկի երազում մանդատ չենք դնի, հույս չունենաս։

- Էդ վերջը ավելի հետաքրքիր էր, Վաղո։ Բա ի՞նչ արիր։

- Զարմանքից զարթնեցի ու հիշեցի հորս սիրած մի ոտանավորը։

- Ո՞րը։

- Էն որ ասում ա՝ երազումս մի մաքի մոտս եկավ հարցմունքի․․․

- Բա խի՞ էդ հիշեցիր։

- Չգիտեմ, էդ պահին երազի հետ կապված ավելի հարմար բան չկար հիշելու։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 6109

Մեկնաբանություններ