Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հոգու ճանապարհը

Հոգու ճանապարհը
28.11.2024 | 00:22

Աստծո կանչը

Նոյեմբերի 28

Հիսուս, Քեզ ենք գալիս ուրախությամբ:

Իմ հանդեպ ունեցած ձեր հրճվանքը օրը օրին պետք է հարստացնի ձեր կյանքը:

Այսուհետև այդպես կլինի:

Ձեր կյանքը հետզհետե պետք է կենտրոնանա` միայն Ինձ հետ առնչվող կյանքի նեղ շրջանակում. խտանա միությամբ մեր երեքի:

Իսկ երբ մեր բարեկամությունն արդեն շատ մտերմիկ դառնա և ավելի ամրանա մեր կապվածությունը, այն ժամանակ ձեր հետաքրքրության սահմաններն աստիճանաբար կմեծանան:

Ձեր ներկա վիճակը մի’ համարեք իբրև նեղ կյանք:

Ես ունեմ Իմ նպատակը` Իմ բարեխնամ պատրաստությունը, որ է` խզել առայժմ ձեր կապերը ուրիշ գործերից ու այլազան հետաքրքրասիրություններից:

Մեծասպարեզ հետաքրքրասիրություններից. լայն գործունեության և համաշխարհային շարժումներին մասնակցելու ցանկությամբ ոտքի ելնել, և մտնել Ինձ հետ նեղ շրջանի կյանքի մեջ, սխալ ճանապարհ ընտրել է նշանակում: Այդ է պատճառը, որ հաճախ, երբ այդպիսի գործունեության ու հետաքրքրությունների տեր մեկը գտնում է Ինձ. Ես սկսում եմ մեր բարեկամությունն ամրացնել` նախ կտրելով անցյալի նրա կապերը, որոնք կապում են նրան արտաքին աշխարհի լայն շրջանների հետ: Երբ այդ հոգին սկսում է զորանալ ու սովորել իր դասերը ներքին, նեղ շրջանի մեջ, այնուհետև կարող է արդեն իր կյանքի շրջանակը լայնացնել` այս անգամ արդեն գործելով ներսից դեպի դուրս` յուրաքնչյուր շփում, յուրաքանչյուր բարեկամություն ենթարկելով ներքին կյանքի ազդեցությանը:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ