ԻԶԱԲԵԼԼԱ
...Ողջույն: Ինչպես եմ կարոտում Քեզ, Բոժիկին, Ադոկին... Է, լավ է չգրեմ: Աստծով կհանդիպենք իրար:
Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ- շատերը, նույնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք: Միայն աշխատիր պահել քեզ ու երեխաներին,- ես քեզանից պահանջում եմ միայն դա: Թող Աստված ձեզ պահապան լինի,- չէ՞ որ մենք, հարազատս, ոչ ոք չունենք:
Համբուրում եմ ձեզ շատ, բյուր միլիոն անգամ և ավելին:
ՁԵՐ՝ ՉԱՐԵՆՑ
6.10.1937, բանտ
Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ՖԲ էջից