Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Հայի արյունը վաճառվել է նավթով»

«Հայի արյունը վաճառվել է նավթով»
28.11.2024 | 15:11

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս արագ մոռացության տալ իրենց նոր ոճրագործությունները, այլև առիթից օգտվելով, աննախադեպ զիջումներ կորզել, ինչն սկզբից գուցե անհավանական էր թվում, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները բացահայտ շանտաժի մեթոդով շրջանառության մեջ դրեցին իբր թե վնասների փոխհատուցման և նույնաբնույթ անհեթեթ պահանջներ, որոնք անպատասխան էին թողնվում: Խոսում էին իբր 50 մլրդ վնասի հատուցման կամ դրա դիմաց տարածքային զիջումների, ընդհուպ՝ արևմտյան ադրբեջանի թեզի մասին և այլն: Իրենց նկրտումները արդարացի փաթեթով հրամցնելու նենգ նպատակով ընդհուպ դիմեցին մեծաքանակ ռազմագերիներին իբրև միջազգային հանցագործների դատապարտելու և նույն տրամաբանությամբ Արցախի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ դատավարություն իրականացնելու կեղտոտ քայլին:

Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով»: Թուրք-ադրբեջանական զառանցանքի՝ դե յուրե սնանկության մասին փաստարկված բազմիցս է խոսվել, խնդիրը բնավ դա չէ, խնդիրը, ըստ էության, ներդաշնակ իրացվող քաղտեխնոլոգիայի միջոցով վերջնական արդյունքների հասնելն է: Այս ամենի համատեքստում, ցավոք, շատերի մոտ տրամաբանական է գնահատվում, օրինակ՝ Հայաստանի կողմից միջազգային դատական ատյաններին դիմելուց ձեռնպահ մնալը, արդեն իսկ քննության ընդունված դիմումները հետ վերցնելը, անվերապահ զիջումները իբրև փոխզիջում ընկալելը և այլն:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

«Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիենայի կոնվենիցիայի առնվազն 2-րդ բաժնի նորմերի համաձայն՝ նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է ....

Դիտվել է՝ 2916

Մեկնաբանություններ