Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու երեսները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու երեսները
28.11.2024 | 21:41

Լուսանկարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման գործողությունների մեջ կասկածվող Հայկակ Արշամյանն է:

Կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2018 թ. աշխատել է վերջերս սափրված Նիկոլ Փաշինյանի օգնական և ժանրի կանոնների համաձայն, պատմական գիտությունների թեկնածու Հայկակը մորուք էր թողել` որպես առաջնորդին հավատարիմ լինելու ու թավշուկների կաստային հարելու իր պատրաստակամության ապացույց:

Ավելի վաղ Հայկակ Արշամյանը աշխատել է «Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն (!!!) կենտրոն ՀԿ-ում որպես հաղորդակցության և ջատագովության համակարգող։ Կրկնում եմ հաղորդակցության, ասել կուզի` կոմունիկացիայի ու ջատագովության համակարգող: Տերդ մեռնի գիտություն…

Այս տարի երկու գրություն եմ ուղղել այս պատմաբանին, պահանջելով, որ ինձ լրատվամիջոցների ներկայությամբ ցույց տա իմ ստորագրությամբ 2016 թ. կնքված պայմանագրի մայր օրինակը, որի համաձայն 820.000 ԱՄՆ դոլարը ի պահ էր տրվել հիմնադրամին` հինգ տարի ժամկետով:

Հայկակը համառորեն չի ուզում դա անի:

Զավեշտալի է, չէ՞ նույն ֆակուլտետի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածուն չի ցանկանում հանդիպել պատմական գիտությունների դոկտորի հետ` թեկուզ որպես կոլեգա:

Այդ իսկ պատճառով նրան ժամանակավոր գրանցում ենք պատմակեղծարարների պատկերասրահում` փաստաթղթեր կեղծողների ու ոչնչացնողների սրահում:

ՈՒ քանի որ ես միշտ բարի ու մեծահոգի եմ, պատմակեղծարարի ու հանցագործի մեղադրանքները կհանվեն Հայկակ Արշամյանի վրայից, եթե վերջինս ինձ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կհրավիրի հիմնադրամի գրասենյակ ու ցույց կտա իմ ստորագրությամբ ի պահ տրված գումարի պայմանագրի օրինակը, բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու որոշումը, վճարված տուգանքի կտրոնը և, ամենակարևորը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը` այդ այդ գումարի նպատակային օգտագործման մասին:

Հաշվեհամարը փակվել է 2018 թ. մայիսի 15-ին: Lուրջ հիմքեր կան կասկածելու, որ այն կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Նշեմ նաև, որ ԱԱԾ-ի ներկայացուցչի հավաստմամբ, հիշյալ պայմանագրի օրինակը նույնպես ոչնչացված է, այնպես ինչպես ոչնչացվել է ՀՑԹԻ օրինակը` Հարություն Մարությանի տնօրինության օրոք:

Այսօր կոռուպցիոն լրջագույն մեղադրանքի տակ գտնվող «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամը տելետոն է անցկացնելու: Գումար փոխանցելիս հիշեք այս խայտառակ ու քստմնելի պատմության մասին:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ