«Հայաստան» դաշինքը «Նիկոլին հեռացնելու օրակարգ չկա» կարծիքը որակում է բազմակարծություն և Գեղամ Նազարյանին շնորհում է անկախ պատգամավորի կարգավիճակ:
Շատ ժողովրդավար դուրս եկան, բայց մի բան, այնուամենայնիվ, դիսոնանս է առաջացնում: Եթե բոլորը՝ թե՝ իշխանություն, թե՝ ընդդիմություն, այսքան ժողովրդավար են, ապա ինչո՞ւ է հայ ժողովուրդը մշտապես տուժում իրենց կայացրած որոշումներից:
Մանդատը վայր դնել պահանջողներին է՛լ պիտակ ու վիրավորանք չմնաց՝ չտեղան, բայց երբ իրենց պատգամավորը բացեիբաց հայտնում է փաստացի իրենց 3 տարվա խոստումների և աղմուկ-աղաղակի հակառակը, նրա հանդեպ մաքսիմալ կոռեկտ են և սոլիդար:
Դե ինչ, ընկերներ, մնում է եզրահանգում անել այս ամենից. Գեղամ Նազարյանը ո՛չ ստել է, ո՛չ էլ ձեր օրակարգին հակառակ է արտահայտվել, պարզապես բերանից թռցրել է ձեր իրական օրակարգը, դրա համար էլ մաքսիմալ կոռեկտ եք նրա հանդեպ և «բաժանվում եք խաղաղությամբ», որ ավել բան չասի:
Խաբելու «մատերիալը» մնում է ձեր ընտրազանգվածը՝ ինձ պես հիմար հայը, որը, ձեր անցած ճանապարհը մի կողմ դնելով և Երկրորդ նախագահի խոսքին վստահելով, ձեզ ձայն տվեց:
Հ.Գ. Հաշվեք՝ քանի պագտամավոր եք կորցրել 2021-ից ու խոստովանեք, որ նրանց ձայնը երբեք էլ ձերը չի եղել, սա ապացուցում է, որ ձեր հորջորջած իմպիչմենթը փուչիկ էր և երբեք էլ չէր կարող իրականանալ:
Էլիզա Առաքելյան