Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պատասխանատվություն

Պատասխանատվություն
01.12.2024 | 00:13

Աստծո կանչը

Դեկտեմբերի 1

Ով Ինձ հետ չէ` Իմ դեմ է, և

ով Ինձ հետ չի հավաքում`

ցրում է:

Մատթեոս, 12. 30

Ես ձեր կողքին եմ: Անչափ մարդկային Հիսուս, որ հասկանում է ձեր բոլոր տկարությունները, տեսնում ձեր մաքառումներն ու հաղթանակները:

Հիշեք, որ Ես տկարների ընկերակիցն ու բարեկամն էի, պատրաստ` կարեկցելու և հագեցնելու նրանց անոթությունը: Ես Իմ հետևորդներին սովորեցնում էի բոլոր մարդկանց հանդեպ պատասխանատվություն ունենալ, պատասխանատվություն ոչ միայն մերձավորների ու սիրելիների, այլ նաև այլոց հանդեպ:

«Տեր, արձակի՛ր սրանց, որպեսզի մոտակա գյուղերը գնան և իրենց համար ուտելիք գնեն»: Ես սովորեցրի նրանց, որ աստվածային գթությունը` ամենից առաջ մեծ պատասխանատվություն է: «Դուք նրանց ուտելիք տվեք» - եղավ Իմ պատասխանը: Ես սովորեցրի, որ միայն կարեկցանքը` առանց իրական ցավը բժշկելու, անարժեք է:

«Դո՛ւք նրանց ուտելիք տվեք»:

ՈՒր որ գտնվում է ձեր կարեկցանքը, այնտեղ պետք է լինեք նաև դուք, եթե այդ հնարավոր է: Իմ այս պատգամը հիշեք նաև այն ժամանակ, երբ մտածում եք ձեր անձնական կյանքը բարելավելու մասին: Այդ նշանակում է` նույն վերաբերմունքը Ինձնից պահանջել:

Ծառան մեծ չէ իր տիրոջից, մանավանդ հոգևոր առումով, և ինչ որ Ես սովորեցրի Իմ աշակերտներին, նույնը Ես էի անում:

Եթե դուք էլ ձեր կյանքի ծովեզերքին նվաղեք պակասությունից ու կարիքից, իմացեք, որ Ես կհոգամ ձեր կարիքները` առատորեն ու լիառատ, առանց տրտնջալու ու խնայելու:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ