Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման վերաբերյալ։ «2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը արտահանձնեց Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց՝ ի պատասխան ԻՆՏԵՐՊՈԼ-ի Կարմիր ծանուցման հարցման։ Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։               
 

«Երկրաքանդներ ԱՊՀ երկրների, միացե՛ք»

«Երկրաքանդներ ԱՊՀ երկրների, միացե՛ք»
03.12.2024 | 18:19

Տեսեք. Վրաստանում՝ Զուրաբիշվիլի, Սահակաշվիլի, ՈՒկրաինայում՝ Զելենսկի, Մոլդովայում՝ Սանդու, Հայաստանում՝ Փաշինյան, Բելառուսում՝ Տիխանովսկայա (չստացված): Ի՞նչն է միավորում այս անձանց, գործիչներին, անկախ այն բանից՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն: Սրանք բոլորը «արևմտամետներ» են, ավելի ճիշտ է ասել՝ Եվրամիության ու ԱՄՆ թելադրանքով ցանկացած քայլ անելու պատրաստ անձինք, որովհետև նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ժամանակին տարփողված «արևմտյան արժեքների» հետ: Նշվածներին միավորում է այն, որ թքած ունեն սեփական երկրի վրա, սեփական երկրի շահերի ու անվտանգության վրա, երկրի ներքին ու արտաքին կայունության վրա: Սրանք անձինք կամ գործիչներ են, որ պատրաստ են իրենց երկրները տանել (ու տարել են) պատերազմի... հանուն ոչնչի, իսկ ավելի ճիշտ՝ հանուն Արևմուտքի շահերն սպասարկելու և այդ սպասարկման «տոկոսներն» ստանալու: Նրանց միավորում է այն, որ երկիրը կարող են տանել ներքին բախումների ու ընդհարումների:

Նույն Նիկոլ Փաշինյանը դա արել է ու ոչ մեկ անգամ, լինի դա 2008-ի մարտի 1-ին, «թավիշը», թե «թավիշով» իշխանության գալուց հետո, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին հարձակում նախաձեռնեց ՀՀ ԱԺ-ի վրա, 2019-ի գարնանը՝ դատարանների վրա, 2020-ի նոյեմբերի 9-ին ինչ-որ «բունկերից» գործնականում քաղաքացիական պատերազմ հրահրող կոչեր արեց, հետագայում էլի է նման դրսևորումներ ունեցել: Իրենք թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա՝ լինի Թբիլիսիում, թե Երևանում, Քիշնևում, թե Մինսկում: Կարելի է ասել, որ Արևմուտքը նման գործիչներին միավորել է «երկրաքանդներ ԱՊՀ երկրների, միացե՛ք» կարգախոսով ու... նրանց բերած մահերով, աղետներով, ավերներով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ